ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, ասվում է Համագործակցության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի նախագահությամբ կայացած նիստին մասնակցել են նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։
