Քիշնևում մեկնարկած Մ-23 Եվրոպանի առաջնության առաջին օրը 60կգ քաշային կարգում ԲԿՄԱ զինծառայող Վահե Աղասյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ․ տեղեկացնում ենք Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի Facebook-ի էջից։«Առաջին գոտեմարտում Վահեն հաղթեց բուլղարացի Հրիստո Հրիստովին, այնուհետև իսպանացի Լուիս Բարոսսո Լոպեսին, երրորդ գոտեմարտում՝ մոլդովացի Վլադիմիր Յակոմիին, քառորդ եզրափակչում հաղթանակ տարավ բելգիացի Օլիվիե Նաերտի նկատմամբ և եզրափակչում հաղթեց վրացի մարզիկ Մատե Գոգոբերիշվիլիին:
Շնորհավորում ենք մարզիկին, անձնական և հավաքականի մարզիչներին այս կարևոր հաղթանակի առթիվ»,- նշում են ֆեդերացիայից։