«Ադրբեջանը քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ»․ Վահագն Սարոյան

«Ադրբեջանը քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Հայաստանի իշխանությունները խաղաղության մասին են ճամարտակում, այդ ողջ ընթացքում Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում հակահայ գործողություններն ու քարոզչությունը, այլև ցուցադրաբար շարունակում է դատավարություններով հոգեբանական ազդեցություն գործել հայ հանրության վրա:
Այս օրերին Բաքվի դատարանում կրկին դատական պրոցեսներ են Արցախի ղեկավարության, մեր հայրենակիցների դեմ:
Բաքվի դատավարություններով, Ադրբեջանը քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ այստեղ գլուխները թաքցնում են «խաղաղություն» բարձի տակ: Անգամ քարոզչական տիրույթում են լոյալ ադրբեջանցիների հետ:
Հայաստանի պետական կառույցները, պետությունը հայրենիքից վեր դասողներով հանդերձ շարունակում են լուռ հետևել: Կառավարությունը, ԱԳՆ-ն, անգամ խորհրդարանը գրեթե լռում են, այս խնդրի շուրջ միայն լղոզված ձևակերպումներով հարցից ճողոպրում են: Այդ լռությունը ոչ թե «խաղաղասիրություն» է, այլ անտարբերություն է կամ էլ վախկոտություն:
Ի դեպ, այդ «խաղաղություն» ասվածը կորցրել է և՛ իր քաղաքական արժեքը, և՛ բարոյական»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան

Leave a Comment