Հարավային Կորեան կշարունակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ռազմական լարվածությունը նվազեցնելու և Հյուսիսային Կորեայի հետ վստահություն կառուցելու համար՝ Կորեական թերակղզում և ամբողջ տարածաշրջանում խաղաղությունը խթանելու նպատակով, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը։
«Ռազմական բախումը, լարվածությունը և միջուկային խնդիրները խոչընդոտում են կայունությունն ու համագործակցությունը ոչ միայն Կորեական թերակղզում, այլև ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի փակման ժամանակ։
Հարավային Կորեայի առաջնորդը ընդգծել է, որ «Կորեայի Հանրապետությունը ձգտում է նոր էջ բացել Կորեական թերակղզում՝ խաղաղ համակեցության և ընդհանուր բարգավաճման միջոցով՝ առաջնորդվելով հարցերը երկխոսության միջոցով լուծելու սկզբունքով»։