«Արցախյան հակամարտության թեմայով երբևէ գրված ամենածանրակշիռ, փաստարկված վերլուծությունը»․ Տաթև Զորյան

«Արցախյան հակամարտության թեմայով երբևէ գրված ամենածանրակշիռ, փաստարկված վերլուծությունը»․ Տաթև Զորյան

ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր լրանում է Առաջին Նախագահի հայտնի հոդվածի հրապարակման 28-րդ տարին։ Արցախյան հակամարտության թեմայով երբևէ գրված ամենածանրակշիռ, փաստարկված և գաղափարահեն վերլուծությունը։
Հետագա տարիները, ցավոք, ցույց տվեցին, որ ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական ուժերը (այդ թվում՝ հայտնի շրջանակները) պատրաստ չեղան ընդունել մեր ժողովրդի ամենացավոտ հիմնահարցի լուծման հնարավոր ուղիների շուրջ հրապարակային և բովանդակային բանավեճ ծավալելու Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Չձևակերպվեց նաև հիմնախնդրի լուծման այլընտրանքային մոտեցում՝ առաջին նախագահի առաջարկած լուծման տարբերակը նույնիսկ տարիների հեռվից թողնելով Հայաստանի և Արցախի համար միակ իրատեսականը։
Պատահական ընտրված չէր նաև հոդվածի վերնագիրը. պատերազմ թե խաղաղություն կոնցեպտը քաղաքական (և ոչ միայն) առումով դարձավ ղարաբաղյան շարժման շուրջ երեսնամյա պատմության խորագիրը»։

Աղբյուրը`   Տաթև Զորյան

Leave a Comment