2026 թվականին պետբյուջեից նախատեսվող 74.5 մլրդ դրամ բյուջեի 39.4 մլրդը կկազմեն գյուղատնտեսության գծով ծախսերը

2026 թվականին պետբյուջեից նախատեսվող 74.5 մլր...

Էկոնոմիկայի նախարարության համար 2026 թվականին պետբյուջեից նախատեսվող 74.5 մլրդ դրամ բյուջեի 39.4 մլրդը կկազմեն գյուղատնտեսության գծով ծախսերը: 

Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներում:

«Էկոնոմիկայի նախարարության 2026թ բյուջեի մեծ մասը՝ 39.4 մլրդ դրամը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում 5 ծրագրերի իրականացման համար: Առհասարակ, մեր բյուջեն 74.5 մլրդ դրամ է, որից միայն 39.4 մլրդ-ը գյուղատնտեսության գծով ծախսերն են:Գյուղատնտեսության խթանման գծով նախատեսված է 10.1 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Մասնավորապես 5.3 մլրդ դրամ ուղղվելու է նախորդ տարիներից իրականացվող ներդրումային խոշոր 4 ծրագրերի իրականացմանը՝ անասնաբուծության ոլորտում: Կառուցվում է 2 մեծ թռչնաբուծարան, 1 խոզաբուծարան, 1 խոշոր տոհմային անասնաֆերմա:

Պապոյանի խոսքով՝ գյուղատնտեսական հումքի մթերումների գծով նախատեսվել է 3.1 մլրդ դրամ: Սրանից օգտվելու է 50 վարկառու, նախորդ տարիներից՝ 158 վարկառու: Մասնավորապես՝ խաղող, լոլիկ, կաթ և բազմաթիվ այլ գյուղատնտեսական հումքերի մթերումների ժամանակ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում է իրականացվում:

700 մլն դրամ ուղղվելու է գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին: Ծրագիրը հիմա չկա, նախկինում գործել է 0 տոկոսով: Հիմա պետությունը դեռ շարունակում է տոկոսներ վճարել:

Leave a Comment