Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի․ PNA


Աշխարհ


Շաբաթվա սկզբին Ֆիլիպիններին հարվածած «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի։ Այս մասին տեղեկացրել է PNA գործակալությունը՝ հղում կատարելով Աղետների սպառնալիքի նվազեցման եւ հետւեանքների վերացման ազգային խորհրդի տվյալներին։

Նախկինում հաղորդվել էր 140 զոհի մասին։

Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է երկրի կենտրոնում գտնվող Սեբու կղզում, որտեղ փոթորիկը խլել է 139 մարդու կյանք։ Վիրավորվել է 96 մարդ, եւս 135 բնակիչ անհետ կորած է համարվում։ Թայֆունից տուժել է ավելի քան 2.2 միլիոն ֆիլիպինցի ութ շրջաններում՝ ստիպելով հարյուր հազարավոր մարդկանց լքել իրենց տները։




Leave a Comment