Մենք կանգնած ենք Վեհափառի կողքին․ Հայկ Մամիջանյան
Ներքաղաքական 20 Հուլիս, 2025 17:17 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հավաքվելու առաջարկի մասին ասել է․ «Ես կասկած չունեմ, որ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավի ընթացքում ոչ մի բանի առաջ չի կանգնելու, մենք կանգնած ենք, եկեղեցու, Վեհափառի կողքին։ Ինչ–որ անի՝ դրա հակազդեցությունը կստանա հայրենասերների կողմից»։