Iravunk.com | Աղվեսը մտել է մանկապարտեզ
Հասարակություն 16 Հուլիս, 2025 16:38 Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1/5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ աղվեսը մտել է մանկապարտեզի նկուղ։