Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումն արտասահմանյան ընդդիմադիրների վրա․ Human Rights Watch

Ադրբեջանի իշխանությունները ինտենսիվացնում են իրենց արշավը արտասահմանում անկախ եւ քննադատական ​​ձայների դեմ՝ ձերբակալման օրդերներ տալով աքսորված լրագրողներին, ակտիվիստներին եւ վերլուծաբաններին՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող մեղադրանքներով, տեղեկացրել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Այս քայլերը Ադրբեջանի ներսում եւ դրսում այլախոհությունը ճնշելու եւ խոսքի ազատությունը սահմանափակելու երկարատեւ ռազմավարության մի մասն են։ Այս գործողություններն արտացոլում են իշխանությունների երկարատեւ պրակտիկան՝ չարաշահելու քրեական … Read more

Գերագույն հոգևոր խորհրդի նիստը չի կայացել. Մայր Աթոռի հայտարարությունը

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։ Հայտնում են Մայր Աթոռից։ Այնուամենայնիվ ներկա … Read more

Խուդաթյանը Տաշքենդի համաժողովում ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային ռազմավարությունը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է պանելային քննարկման, որը կրում էր «Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համապարփակ օրակարգ» խորագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Պանելային քննարկման ժամանակ նախարարը պատասխանել է հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված … Read more

Լեհաստանն ակնկալում է, որ Ուկրաինան բացատրություն կտա կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Լեհաստանն ակնկալում է, որ Ուկրաինան բացատրություն կտա կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ, հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ։ «Սա լավ լուր չէ Ուկրաինայի համար։ Սա նաև լավ լուր չէ Լեհաստանի և Արևմտյան Եվրոպայի համար։ Մենք սպասում ենք բացատրության», – ասել է Կոսինյակ-Կամիշը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը խուզարկությունների … Read more

Ուկրաինան լուրջ հետևանքներ կունենա կոռուպցիոն սկանդալի պատճառով․ Պեսկով

Ուկրաինան լուրջ հետևանքներ կունենա կոռուպցիոն սկանդալի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ի՞նչ հետևանքներ կլինեն։ Ակնհայտ է՝ չափազանց բացասական։ Բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հենց հիմա ճշգրիտ կանխատեսել, թե դրանք ինչպիսին կլինեն», – նշել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը ցնցում է երկրի քաղաքական համակարգը բոլոր … Read more

Անկարայում անցկացվել են Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան «Կովկասյան արծիվ 2025» համատեղ զորավարժությունները

Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են «Կովկասյան արծիվ 2025» համատեղ մարտավարական հատուկ զորավարժությունները՝ համաձայն հաստատված տարեկան համագործակցության պլանի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված զորավարժությունները հատուկ նշանակություն ունեն մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության, արագ արձագանքման, համակարգման … Read more

53 քննիչ, բայց «անգործություն»․ Վարդևանյանի կոշտ քննադատությունը Կարապետյանի գործի վերաբերյալ

2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս՝ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանավորված է: Կալանքի 5 ամիսների միակ «պայմանը» եղել է Մայր Աթոռի պաշտպանությանը «Մեր ձևով» մասնակցելու հրապարակային խոսքը: Այս մասին գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը: «2025 թվականի նոյեմբերի 18-ին կայացված որոշմամբ կալանքի միակ հիմքը հանդիսացել է խոչընդոտելու ռիսկը, իսկ այդ ռիսկը ըստ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, ըստ … Read more

«Իրական Հայաստան»․ Փաշինյանը շարունակում է հանդիպումները երիտասարդների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։