Աբու Դաբիում բանակցություններ․ ԱՄՆ բանակի նախարարը քննարկում է ռուս–ուկրաինական խաղաղության գործընթացը

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, որը վերջերս այցելել էր Կիև, այժմ գտնվում է Աբու Դաբիում, որտեղ բանակցություններ է վարում ռուս պաշտոնյաների հետ, հաղորդել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան մի քանի ժամով հանդիպել է ռուսական պատվիրակության անդամների հետ Աբու Դաբիում: Նա նախատեսում է կրկին հանդիպել նրանց հետ երեքշաբթի օրը՝ խաղաղության գործընթացը քննարկելու և խաղաղության … Read more

13 տարի անազատության մեջ գտնվող Նանար արջը ապաքինվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Նանար անունով գորշ արջն իր կյանքի մոտ 13 տարին անցկացրել է անմարդկային գերության մեջ, իսկ այսօր դարձել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) առաքելության կենդանի վկայությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում կենդանին փրկվել է 2017 թվականին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկից։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային … Read more

ԿԳՄՍ նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:  Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և … Read more

Փաշինյանը՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին․ «Գինը պետք է լինի էֆեկտիվ, ոչ՝ քաղաքական հաճոյախոսություն»

Երկար ժամանակ աշխատում էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են  հիմնավորված, որ էականորեն բարձրացել են էլեկտրաէներգիայի գները: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: Փաշինյանը նշել է, որ պատճառաբանվում էր, որ գների բարձրացումը կապ ունի՝ մեծ տեմպով ընթացող շինարարությունների, … Read more

Վաշինգտոն–Բրյուսել լարվածություն․ Ռուբիոն մերժել է Կալլասի հանդիպման առաջարկը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ երկկողմ հանդիպումների առաջարկները, հայտնում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին՝ ТАСС-ի փոխանցմամբ։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Կալլասը ներկայումս մնում է հանրության աչքից դուրս, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ իր բարդ հարաբերությունների պատճառով։ Սեպտեմբերին Politico-ն հաղորդել էր, … Read more

Երևանում մեկնարկել է Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության թեմայով համաժողովը

Նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Հայաստան–Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստերը և հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովը։ Միջոցառումն անցկացվում է Երևանի պետական համալսարանում։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Չինաստանի փորձագետները։

ՀՀ ՊԵԿ–ն առաջին անգամ նախագահել է Սևծովյան տնտեսական համագործակցության Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը

Պետական եկամուտների կոմիտեում առցանց ձևաչափով անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը, որի նախագահությունն առաջիկա երկու տարով ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստը նախագահել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը։ Նիստին մասնակցել են ՍԾՏՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը (PERMIS)։ ՊԵԿ–ից հայտնում … Read more

Եվրոպային վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, բացառված են այս ծրագրից. Յոհան Վադեֆուլ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ժնևում կայացած բանակցությունները հանգեցրել են վճռական հաջողության մեր եվրոպացի գործընկերների համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Deutchlandfunk ռադիոյի փոխանցմամբ: Նրա խոսքով՝ 28 կետանոց խաղաղության ծրագրից բացառվել են Եվրոպային վերաբերող դրույթները, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու արգելքը: «Եվրոպային վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, բացառված են այս ծրագրից։ Սա վճռորոշ … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանութամբ, բախվել են 42-ամյա Կառլեն Վ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 36-ամյա Գէորգ Գ.-ի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների … Read more

Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան. Ռոմանոս Պետրոսյան

Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան։ Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ Այս մասին տեղեկացվել է վարչապետՆիկոլ Փաշինյանի և ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպման ժամանակ: «Սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»,- նշել է Պետրոսյանը: «ՀԷՑ-ում շատ … Read more