Հայաստան է տեղափոխել խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեջ մեղադրանքովը

Նոյեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 28-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Երևան քաղաքի վարչության կողմից այս տարվա ապրիլից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հայաստան է տեղափոխել խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեջ մեղադրանքովը

Նոյեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Հայաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 28-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Երևան քաղաքի վարչության կողմից այս տարվա ապրիլից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով խարդախության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Սիրայում զինյալները մեքենաներ, խանութներ և տեղացի հայերին պատկանող տներ են հրկիզել

Մերձավոր Արևելքի թեմաները լուսաբանող Telegram-ալիքների համաձայն, տվյալներ կան ալավիական ալ-Մուհաջիրին թաղամասում սպանությունների, կողոպուտների, ինչպես նաև գույքի, դպրոցների և հիվանդանոցների վնասման մասին։ Նշվում է, որ Հոմսում ջարդերը տարածվել են ալավիական թաղամասից հայկական թաղամասի վրա։ Զինյալները մեքենաներ, խանութներ և տեղացի հայերին պատկանող տներ են հրկիզել։ Զոհվածների կամ վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան, նշում են իրազեկ աղբյուրները:

Թրամփ․ «Մի հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հավանաբար ինչ–որ լավ բան տեղի է ունենում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակը։ «Մի՞թե, իրոք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել։ Մի հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հավանաբար ինչ–որ լավ բան տեղի է ունենում», — գրել է Թրամփը։ Առայժմ բանակցություններն ընթանում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների … Read more

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 281 դեպք. Գրանցվել է 43 ավտովթար. Զոհվել է 2, վիրավորվել՝ 53 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 21-24-ը: Բացահայտվել է 281 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, 17 դեպք՝ խարդախության, 13-ական դեպք՝ անձնական … Read more

Եվրոպացի առաջնորդներին տեղեկացրեցի Շվեյցարիայում անցկացված հանդիպման արդյունքների մասին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թելեգրամյան գրառման մեջ հայտարարել է, որ նախօրեին Ժնևում անցկացված հանդիպման մասին տեղեկացրել է երեք եվրոպացի առաջնորդների՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ «Ուկրաինան առավելագույնս կառուցողական կերպով է աշխատում։ Եվ հիմա հատկապես կարևոր է, որ մեր գործընկերների հետ ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ ուշադիր կշռադատվի, և … Read more

ՆԳՆ–ն հայտարարում է մրցույթ՝ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով

Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով։ Խորհրդի նպատակն է ապահովել Ներքին գործերի նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը: … Read more

Չենք կարող ամբողջ բանակը զորացրել․ Պապիկյանը՝ 18 ամիս ծառայության օրենքի հետադարձ ուժի մասին

Սա գործընթաց է, որը երկար է պլանավորվում։ Մենք մեր կառավարության 5 տարում պարտավորություն էինք ստանձնել, որ անդրադառնալու ենք զինծառայության կրճատման հարցին, բայց սա կարող էր լինել այն պարագայում, եթե Գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն՝ այն է՝ դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների ու ժամկետայինների թվաքանակի հանրագումարից, և դա հնարավոր էր անել միայն 2026 թվականի … Read more

Պուտին–Էրդողան հեռախոսազրույց․ Անկարան պատրաստ է մասնակցել խաղաղության գործընթացին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին, հաղորդում է ТАСС-ը։ «Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև … Read more