Հայ-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանի համար ավարտվել է. Արեգ Քոչինյան

Ալիևի օգնականը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն Ադրբեջանի համար ավարտվել է, Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը՝ խոսելով  Բաքվում Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման մասին: «Հայ-ադրբեջանական հակամարտությունն Ադրբեջանի համար ավարտվել է: Եվ, որ ուզում են  այսօրվա  չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն և գնալ դեպի խաղաղություն: Իրենց համար … Read more

Երեխաները պետք է հեռու լինեն փողոցից. Ծառուկյան

 Գագիկ Ծառուկյանը գրել է.                                                                                Ինչպես նախապես պայմանավորվել էինք արցախցի Հակոբի հետ, այցելեցի Էջմիածնի Համլետ Պատուրյանի անվան … Read more

Քաղաքապետարանը քննարկում է արգելել հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք․ «Ժողովուրդ»

Թե այդ ում «շորերն են ճղվելու» և ում «մազերն են պռճկվելու», հարցական է, սակայն ազդակը կրկին Երևանը բեռնաթափելուն ուղղված հետին մտքերն են։ Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծ և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Խցանումները քաղաքային իշխանություններին ստիպել են նախագիծ մշակել և արգելել հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» … Read more

Ժնևում ավարտվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը

Ժնևում ավարտվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը, որտեղ քննարկվել է ԱՄՆ «խաղաղության ծրագիրը», հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Reuters-ի փոխանցմամբ։ «Կողմերն ունեն շատ լավ աշխատանքային տարբերակ», – հայտարարել է Ռուբիոն։ Նա պարզաբանել է, որ թիմերն այժմ աշխատում են իրենց տրված առաջարկների վրա և փոփոխություններ են կատարում … Read more

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների պաշտպանությունը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների պաշտպանությունը: Այս մասին ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ազդարարները կարող են հաղորդել կոռուպցիոն դեպքերի, շահերի բախման կամ հանրային շահին սպառնացող խախտումների մասին։ Պաշտպանը բողոքների հիման վրա ուսումնասիրում է ազդարարների իրավունքների հնարավոր խախտումները և անհրաժեշտության դեպքում դիմում է համապատասխան մարմիններին՝ ազդարարների և … Read more

Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Շրջիկ հավատաքննիչների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս կիրակի էլ այցելելու է Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Պատարագն իրականացնելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Շուրջ մեկ ամիս է՝ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում պատարագների է մասնակցում, սկզբում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռամբ, հետո՝ ոչ կարգալույծ քահանաների՝ փորձելով Մայր Աթոռին այլընտրանք հոգեւոր խմբակ ձեւավորել։ … Read more

Գերատեսչությունները մարզահամերգային համալիրում կներկայացնեն 2026 թվականի նախընտրական ծրագրի իրենց առաջարկները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո՝ իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։ Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է … Read more

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեuիվ ու վտանգավnր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինով․ ադրբեջանագետ

Կարճ ու ամփոփ ներկայացնում եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ադրբեջանալեզու հրապարակումները, որոնք կօգնեն փաստական տեսնել Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվող զավթողական ծրագիրը: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ «15․11․2025 — Azertag.az «Արևմտյան Ադրբեջանի փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի պատրաստման համար աշխատանքային խմբի ստեղծման առաջարկ» «Արևմտյան Ադրբեջանի … Read more

Քննարկվել է մի շարք պատմամշակութային կառույցների նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստը: Քննարկվել են պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 34 նախագծեր, ինչպես նաև մի շարք պատմամշակութային կառույցների նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 39 հասցեի բնակելի շենքը (1937 թ.), Էրեբունի … Read more