Կարո՞ղ ա ես եմ որոշում՝ ում բռնեն, ում բաց թողնեն. ՔՊ–ական պատգամավոր

Որևէ միջազգային կառույց չի արձանագրել, որ այս պահի դրությամբ և առհասարակ 2018–ից հետո Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ «Բայց մինչև այդ բոլոր միջազգային կառույցները խոսել են 2008 թվականի մարտի մեկից հետո առկա քաղբանտարկյալների մասին, և արձանագրվել են միջազգային կառույցների զեկույցներում այդ մասին։ … Read more

Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա․ Զելենսկի

Քննարկեցինք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր: Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու համար, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո: «Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և … Read more

Մերցը, Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին համատեղ հեռախոսազրույց են ունեցել․ Գերմանիայի կառավարություն

Մերցը, Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին համատեղ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը: Նշվում է, որ հեռախոսազրույցում ընդգծվել է, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի շփման գիծը։ Նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը և կոնսենսուսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Թրամփի վարչակազմը ներկայացրել … Read more

Բանգլադեշում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Բանգլադեշի կենտրոնական հատվածում առավոտյան տեղի ունեցած 5,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին տեղեկանում է Hindustan Times-ը։  Պարբերականը նշում է, որ ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում՝ Կալկաթայում, ինչպես նաև հյուսիս-արևելյան նահանգներում։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բանգլադեշի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում, շենքեր … Read more

Եվրամիությանը ոչ մի պլան չեն հանձնել պաշտոնական ճանապարհով․ Կոշտա

Եվրամիությունը ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության առաջարկների շուրջ և «անհեթեթություն» է համարում ցանկացած մեկնաբանություն այդ առիթով: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան մամուլի ասուլիսում՝ նոյեմբերի 22-ին Յոհանեսբուրգում մեկնարկող Մեծ քսանյակի (G20) երկրների գագաթնաժողովի նախօրյակին: «Եվրամիությանը ոչ մի պլան չեն հանձնել պաշտոնական ճանապարհով, ուստի հիմա փորձել մեկնաբանել դա … Read more

Օրբանը մերժել է ԵՄ-ի՝ Ուկրաինային 135 միլիարդ եվրո հատկացնելու առաջարկը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նամակ է գրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որտեղ ամբողջությամբ մերժել է նրա առաջարկը Եվրամիության կողմից  Ուկրաինային 135 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Օրբանը հայտնել է, որ ուղերձն արդեն պատրաստ է և շուտով կուղարկվի Բրյուսել:  Ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում՝ Օրբանը պարզաբանել է, … Read more

Փաշինյանը և Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի … Read more

Մինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր․ Սարգսյան

Մինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։ Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Տպավորություն է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ընտրել է հետևյալ քաղաքական մոդելը. մի կողմից խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանին, իսկ մյուս կողմից … Read more