Կին քաղաքական բանտարկյալի նկատմամբ դատարանը կայացրեց  ևս 3 ամսով կալանքի որոշում

Տպավորություն է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ դատարանի որոշումը կիրառվում է հատկապես պատժելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Տեսանք՝ կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու, կամ՝ տնային կալանքները վարչական հսկողությամբ փոխարինելու փոխարեն կին քաղաքական   բանտարկյալի նկատմամբ դատարանը կայացրեց  ևս 3 ամսով կալանքի որոշում»,- նշել է նա:  Պատգամավորի դիտարկմամբ՝ գրեթե 5 … Read more

Կոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Վարդան Ղուկասյանի որդին երկու ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն … Read more

Խաչատուրյանը ծանոթացել է Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով: Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին: Այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ: Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական այցն, … Read more

Ազատագրվել է Կուպյանսկ քաղաքը, Վոլչանսկի ավելի քան 80 տոկոսը. Գերասիմով

Ազատագրվել է Կուպյանսկ քաղաքը, Վոլչանսկի ավելի քան 80 տոկոսը, ՌԴ ԶՈՒ-ն առաջ է շարժվում նաև Սևերսկում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացված զեկույցում: Նա հայտնել է, որ քննարկումներ են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքներին պատասխան հարվածներ հասցնելու շուրջ՝ ընդգծելով, որ ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ … Read more

Աստանայում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երկու ժողովուրդների … Read more

Սիս գյուղի խաչմերուկում «Opel»-ը բախվել է գնացքին

Նոյեմբերի 21-ին, ժամը 06։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գնացքին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիս բնակավայրի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին։  Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։   Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և … Read more

Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է. Աբրահամյան

Տվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել։ Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է: Այն, որ իշխանությունը նվազագույնը 2 օր առաջ հավաստի հետախուզական տվյալներ է ունեցել պատերազմի … Read more

Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցներին ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է. Վահե Հովհաննիսյան

Այսօր հայերենի ամենատարածված, գործածական բառերն են. կալանք, դատ, դատավոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Միայն սա հերիք է հասկանալու համար, որ մենք ապրում ենք աննորմալ իրականության մեջ։ Հերիք է հասկանալու համար, որ որևէ ստեղծագործ, որևէ պոզիտիվ զարգացում և պրոցես հնարավոր չեն։ Այս բառերը լավագույնս են նկարագրում երկրի մթնոլորտը։ Մի … Read more

Մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է. Փեզեշքիան

Իրանում պետության մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու անհրաժեշտություն կա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Այսօրվա իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք. մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է»,-ասել է նա։ Դրա պատճառը, ըստ պետության ղեկավարի, ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք, զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ, կարող … Read more