Իրանն ԱՄՆ-ին կոչ է անում «առաջին քայլը» կատարել համագործակցության համար

Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ, բայց ինչպես նախկինում, չի դիտարկում ուրանի հարստացումից լիակատար հրաժարումը: Այս մասին CNN-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Քամալ Խարազին։ «Նրանք պետք է անեն առաջին քայլը՝ ցույց տալու համար, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ մեր կողմից առաջադրվող պայմաններով…. Սա պետք է … Read more

Կրեմլը հերքել է Axios-ի հրապարակումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը։  Այդպես է նա մեկնաբանել է Axios լրատվական հարթակի այն հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա։ «Ոչ, առայժմ չկա որևէ … Read more

Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանն ի պատասխան՝ ի՞նչ կանի Մոսկվան

Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանն ի պատասխան՝ Մոսկվան կկրճատի Ռուսաստանում Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Որպես պատասխան հայելային միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի Լեհաստանի դիվանագիտական-հյուպատոսականներկայությունը Ռուսաստանում», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր երկրում … Read more

ԵՄ-ն ցանկանում է, որ Բրիտանիան մուծումներ կատարի

Հաստատվել է, որ Մեծ Բրիտանիան պետք է վճարումներ կատարի ԵՄ բյուջեին՝ էլեկտրաէներգիայի միասնական եվրոպական շուկայում ապագա մասնակցության համար, ինչը կարող է լուրջ փորձություն դառնալ բրեքսիթից հետո հարաբերությունները վերագործարկելու համար, գրում է The Guardian-ը։ Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարար Թոմաս Բիրնը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները որոշել են, որ Մեծ Բրիտանիան պետք է ֆինանսական ներդրում կատարի … Read more

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 19-ին գումարել է իր հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ  «ԷՅ ԲԻ ՍԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ: «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության` Երևան քաղաքի և Կոտայքի … Read more

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։ Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության» … Read more

Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են TRIPP նախագիծը

Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։ … Read more

ԱԷՄԳ-ն աշխատում է Իրանում լիարժեք տեսչական ստուգումները վերականգնելու ուղղությամբ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կանոնավոր կապի մեջ է իրանական կողմի հետ՝ Իսլամական Հանրապետությունում տեսչական ստուգումները լրիվ ծավալով վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանում։ «Մեր տեսուչները կրկին Իրանում են և արդեն ստուգումներ են անցկացրել հունիսյան հարձակումներից չտուժած օբյեկտներում, սակայն լրիվ ծավալով տեսչական ստուգումների վերսկսման համար … Read more

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին հինգ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում գործող մաքսային կանոնակարգերի վերաբերյալ: Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մեր համագործակցությունը, որը հիմնված է ինքնիշխանության, ինքնության և փոխադարձ հարգանքի վրա. Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր վրացի գործընկեր Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի իրականացումը Հարավային Կովկասը կվերածեն լոգիստիկ կենտրոնի, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Խաչատուրյանը նշել է, որ ինքը և Կավելաշվիլին քննարկել են տարածաշրջանային հարցեր, Բաքվի և Երևանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված … Read more