Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել Է Թեհրան-Մաշհադ չվերթի ժամանակ ինքնաթիռի առևանգումը և պատանդ վերցնելը կանխելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիացիոն անվտանգության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հադի Մոլլանուրին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում հետախուզական ուժերը հաջողությամբ կանխել են Թեհրան-Մաշհադ չվերթն իրականացնող ինքնաթիռի առևանգման փորձը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Գեներալ Հադի Մոլլանուրին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին, երբ «ֆիզիկական մեծ ուժ ունեցող» մի անձ … Read more

Հստակեցումներ են կատարվել քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման գործընթացում

Քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները բարելավելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կատարել է փոփոխություններ գործող ընթացակարգերում։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ տարբերակվել և հստակեցվել է աշխատանքային փորձի համար շնորհվող գործնական կրեդիտների քանակը բակալավրի, մագիստրոսի կրթություն ստացած ու վերաորակավորում անցած մասնագետների համար։ Կախված հավաստագրման կարգից՝ անհրաժեշտ կրեդիտների քանակը սահմանված է … Read more

Ռուսաստանում Ժիրինովսկու պատվին Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 25-ին Մոսկվա-Ադլեր երթուղով կգործարկի «Ռուսաստան. Ժիրինովսկի» անվանական գնացքը՝ ի պատիվ քաղաքական գործչի ծննդյան 80-ամյակի։ Այս մասին հոբելյանական միջոցառումների նախապատրաստման և անցկացման կազմկոմիտեի նիստում հայտնել է ԼԴՊԿ նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։ «Մեր ծրագրի միջոցառումները մտահղացված են այնպես, որ մարդկանց հետ խոսեն հասկանալի լեզվով՝ մշակույթի, լուսավորության, կրթության, հանրային տիրույթի և հաղորդակցության … Read more

«Հանրային» հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով

ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին ֆինանսավորվող «Հանրային» հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել՝ 1.420.000 դրամի գումարով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սա պարզ է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։ Դեկտեմբերի 15-ին 1.420.000 դրամը փոխանցվել է Արտակ Հովհաննիսյան անհատ ձեռնարկատիրոջը։ Այս ԱՁ-ից ձեռք են բերվել՝ 2 հատ 90 սմ ձյունով տոնածառ, 6 հատ 1.8 մ տոնածառ, 4 հատ 1.5 մ … Read more

Իշխանությունն անճարությունից «հայրենասիրություն» է փնտրում հարսանյաց սրահներում. «Մեր ձևով» շարժման անդամ

Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը: ««Medianews կայքը տարածում է ԿԵՂԾ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։ Ճշմատությունը՝ Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն … Read more

Կուսակցությունների բարեվարքությունը պետք է կանոնակարգվի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ օրակարգային հարցերի շրջանակում Արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը: Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին՝ մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների և թեկնածուների … Read more

Մենք մասնակցելու ենք 2026–ի ընտրություններին. Հեսա ՔՊ–ն ֆեյքերի ֆաբրիկան «խոդ» ա տալու. Հայկ Մարության

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այո, մենք մասնակցելու ենք 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մասնակցում ենք մեր թիմով, այն է՝ «Նոր ուժ» կուսակցությունով։  Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր … Read more

Գագիկ Ծառուկյանի անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի

Իվետա Տոնոյանը գրում է․ «Նախօրեին գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ՝ դիմելով բարերարներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, և խնդրել տոներին ընդառաջ գյումրեցիներին մենակ չթողնել: Քանի որ Գյումրին և գյումրեցիները միշտ առանձնահատուկ նշանակություն են ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, նրա հանձնարարությամբ այսօր ես և գործընկերներս Գյումրիում էինք: Հանդիպել ենք Արթուրի հետ, քննարկել գյումրեցի երեխաների … Read more

Լոռիում 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 24-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով ուղևոր՝ 22-ամյա Անահիտ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է … Read more