Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման … Read more

Տեսանյութ․ Փաշինյանի հայրը 2018-ին խնդրում էր, որ իր որդուն չընտրեն վարչապետ, բայց օրվա իշխող էլիտան չլսեց

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Զելենսկին բանակցություններ կվարի Թուրքիայում

Զելենսկին նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Օդանավակայանում նրան, ի թիվս այլոց, դիմավորել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան, այս մասին հայտարարել է Անկարայի փոխքաղաքապետ Ֆարուկ Քեյլլուօղլուն։ Ինչպես երևում է Զելենսկու ժամանման տեսանյութում, Ուկրաինայի նախագահին Անկարայում դիմավորել են թուրք պաշտոնյաները։ Կադրերում նաև երևում է Ազգային անվտանգության և … Read more

Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը,  հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: «Թուրքիան բազմիցս արտահայտել է իր քաղաքական գիծը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ», – նշել է Ֆիդանը։

Սևանա լճում սիգի արդյունագործական որսը 2025-ի նոյեմբերի 20-ից մինչև 2026-ի փետրվարի 1-ը կխստիվ արգելվի

2025 թվականի նոյեմբերի  20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես … Read more

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ավարտվել են

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներն ավարտվել են։ 6 տեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի որևէ փոփոխություն չի գրանցվել. այս մասին  ասացին ԿԸՀ-ից։ Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թվի չնչին փոփոխություն է միայն եղել։ Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել էին վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 … Read more

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները

Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական … Read more

Ձևական գործարքների միջոցով ավելի քան 110 միլիոն դրամի անշարժ գույքերի հափշտակության և փողերի լվացման մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, 2021 թվականի ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 58.990.317 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 256,3 քմ մակերեսով ոչ բնակելի անշարժ գույքը, իսկ Գ․ Մ․-ին օժանդակած … Read more

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու։ Բայց սիրողական պատկերացումներով չի հաջողվելու դա անել։ Լայն հասարակությանը, ներառյալ՝ պետական համակարգին, «քաղաքականությամբ չզբաղվողներին», սա տեղ հասցնել չի հաջողվելու։ Այո, սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է, բայց որպեսզի դա դառնա իրականություն, պետք են լուրջ քայլեր։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե … Read more

Ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է ամուսինների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է՝ ամուսինները հանդիսանալով տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առցանց լիազորներ և առցանց օգտվողներ, հնարավորություն ունենալով վերջիններիս անուններից դիմումներ, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու, առանց տնտեսվարողների իմացության, իբր միասնական հաշվից գումարները վերադարձնելու և կորոնավիրուսի … Read more