ՀԷՑ-ը զրկվել է լիցենզիայից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան։ Նշենք, որ արդեն 3 օր է ՀԾԿՀ-ն քննարկում էր ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: Դեմ է քվեարկել միայն հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին: 

Ոսկետափում բախվել են «Dodge»-ն ու «Howo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արման Հ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ս.-ի վարած «Howo» մակնիշի բեռնատարը:  Բախման հետևանքով «Dodge»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել … Read more

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։  Ուղերձն ամբողջությամբ, ներկայացնում է ստորև․  «Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլեւ մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր … Read more

Երևանը մեկ տարում եկամուտներն ավելացրել է մոտ 32 տոկոսով. Ավինյան

Մայրաքաղաքն իր սեփական եկամուտներն ավելացրել է:  Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում  ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևան քաղաքն իր սեփական եկամուտները մեկ տարվա ընթացքում փաստացի մոտ 32 տոկոսով ավելացրել է: Իսկ ընդհանուր առմամբ վերջին երեք տարիների ընթացքում գրեթե եռապատկել է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գումարների հաշվին են իրականացվում ծրագրերը: Ավինյանն ընդգծել … Read more

Քննարկվել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։  Ռուբինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  «Քննարկեցինք տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- գրել է Ռուբինյանը: Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է … Read more

Հայաստանում Չեչնիայի քաղաքացուն uպանnղների նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ

Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), հայտնում են ՔԿ-ից։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ … Read more

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Liga.net-ի փոխանցմամբ։ Նա նշել է, որ սկզբում ենթադրվում էր, որ զինված հակամարտությունը կսկսվի 2029 թվականին, սակայն որոշ ռազմական փորձագետներ այժմ կարծում են, որ այն կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականին: «Որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ … Read more

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների ևս մեկ նավի ոչնչացման մասին

Ամերիկացի զինվորականները Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հրամանով Խաղաղ օվկիանոսի ջրերում ոչնչացրել են հերթական նավը, որն, ԱՄՆ-ի պնդմամբ, օգտագործվել է թմրանյութերի փոխադրման համար։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ Հեգսեթն ավելի վաղ հայտարարել է թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ»(Southern spear) գործողության մեկնարկի մասին։ «Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հրամանով … Read more

Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը․ Անդրեասյանը՝ ուսանողներին

Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։ Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, … Read more

Բոլոր կամավորները Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին միանալու համար ստանում են անվանական հավաստագիր

Գագիկ Ծառուկյանը գրել է․ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է։ Հայաստանի հեռու ու մոտ քաղաքների, ինչպես նաև Արցախի և սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ միացել են նախաձեռնությանը։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի միջոցով ստեղծվել են անհրաժեշտ մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանա մասնակցել … Read more