Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։  Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոնտինյիին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմամյա, սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են դիվանագիտական ու քաղաքական բարձր … Read more

Նախագծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստան–ԵՄ համագործակցությունը

Նոյեմբերի 14-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանի հետ։ Հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման … Read more

ՀՀ արտահանողները դեպի ԱՄԷ ստանալու են արտոնյալ մուտքի պայմաններ

Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել … Read more

Սպառնում են քաղաքական ռեպրեսիաներով․ Մանուկ Սուքիասյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են մարզադպրոցների խնդիրներն ու զարգացման ուղիները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտում առկա խնդիրները, գնահատել իրականացված աշխատանքները և միասին ձևակերպել հետագա անելիքները։ Հասմիկ Ավագյանը նշել է, որ այցեր է իրականացրել մի շարք մարզադպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրներ և դրանց լուծումները. … Read more

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա են հանձնել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է հայտնվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին, ժամը 1:00-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով, «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, ինչի … Read more

Մեր նվազագույն խնդիրը ՔՊ-ին իշխանազարկելն է․ Մանուկ սուքիասյան

Արձանագրեցինք ուրախությամբ, որ որքան փորձում է սպառնալիքների ու ճնշումների մթնոլորտ բանեցնել իշխանությունը, այնքան վաղարշապատցին ավելի սկզբունքային է դառնում: Այս մասին Վաղարշապատում «Մայր Հայաստան»-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ «Իշխանավորները խայտառակ են եղել իրենց նախկին դրածոյի վարքագծից, կառավարումից: Հիմա էլ նախկինին իբրև թե մեկուսացրել են, որ հիմա էլ ասենք Արգիշտի Մեխակյանի մերձավորները գան … Read more

Երթևեկության ժամանակավոր դադարեցում կկատարվի

Երևանում, ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցից մինչև Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: 

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այն քաղաքացիներին, որոնց համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը նոյեմբերի 13-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես`ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և … Read more

Ամերիաբանկը 150 մլն եվրո ֆինանսավորում է ներգրավել ՎԶԵԲ-ից

Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է: Վարկն Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ առավել ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։ ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի գործակցությունն ավելի քան 15 տարվա պատմություն ունի: Համատեղ աշխատանքի ոլորտները բազմազան … Read more