Զորակոչը պետք է լինի օրինական, թափանցիկ և պարզեցված. Պաշտպանության նախարար

Օրինական, թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է: Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա: Այս մասին, խորհրդարանում ելույթում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:  Նախարարն ընդգծեց՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները: Պապիկյանի խոսքով՝ այս տարիների կարևոր … Read more

Թրամփը կհանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնվի հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, եթե դա կնպաստի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Bloomberg-ի փոխանցմամբ։ «Երկու կողմերն էլ համաձայնեցին, որ մեր նախագահների հաջորդ հանդիպումը պետք է կոնկրետ արդյունք տա. մենք պետք է իմանանք, որ կա իրական հնարավորություն դրական բան ստանալու», – ասել է Ռուբիոն։ … Read more

Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափում գտնվող 1000 քմ մակերեսով հողամասը

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի … Read more

Դիմել եմ իրավապահներին՝ լավ եմ արել. Ալեն Սիմոնյան

Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Որ վրդովվում էիք, որ հանցագործությունների շարքը մեծացել է, այ նման դեպքերն արդարացնելու հետևանքն է, ես բոլորին կոչ եմ անում նման դեպքերում դիմել իրավապահներին: ես չէի կարող չդիմել իրավապահներին,  դիմել եմ, լավ եմ արել: Այս մասինն լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած … Read more

Ալեն Սիմոնյանը պահանջում է Վազգեն Սաղաթելյանից բռնագանձել 2 միլիոն դրամ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել և պահանջել 2 միլիոն դրամ  փոխհատուցում վճարել։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Սիմոնյանը նաև պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իրեն ֆեյսբուքյան էջով վիրավորելու համար։ «Վազգեն Արմենի Սաղաթելյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես … Read more

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանի հարավային սահմանամերձ շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Այտարուն բնակավայրի Խանուկ շրջանին, ինչպես նաև հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Տար Ֆալսայ բնակավայրին։ Նաբատիեի և հարակից բնակավայերի ուղղությամբ նոյեմբերի 13-ի գիշերվա ընթացքում նկատվել է իսրայելական անօդաչու … Read more

Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է․ Աբրահամյան

Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի: Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը … Read more

ՀԷՑ-ի հնարավոր գնորդներ են Թուրքիան և Ադրբեջանը. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ղազինյանը վստահ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ի նիստով խլելու է «Տաշիր» ընկերությունների խմբից ՀԷՑ-ի լիցենզիան: Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ: «ՀԷՑ-ի փաստացի խլումից հետո հնարավոր չէ, որ այն ազգայնացվի, ավելին, փորձ է կատարվելու վաճառել արտաքին որևիցե ներդրողի այն պարզ պատճառով, որ տեղի … Read more