Անհրաժեշտ է բացահայտել դեպքը․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վանեցյանի գաղտնալսման մասին

Գաղտնալսումներ ոչ միայն անում է ԱԱԾ-ն, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր: Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե գաղտնալսումները երբեմն արվում են առանց օրենքները պահպանելու: «Երբ պարոն … Read more

«Լեհաստանը հրաժարվում է միգրանտների վերաբնակեցումից ԵՄ պայմանագրի շրջանակում

Լեհաստանը հրաժարվում է իր երկրում ընդունել և վերաբնակեցնել միգրանտներին Եվրամիության միգրացիոն պայմանագրի համաձայն: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Լեհաստանը չի ընդունելու միգրանտներին միգրացիոն պայմանագրի համաձայն: Եվ չի վճարելու դրա համար։ Սա վերջնականապես որոշված ​​է։ Մենք գործում ենք, ոչ թե խոսում», – գրել է Տուսկը X սոցիալական հարթակում։ Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին … Read more

Սիրիայի ժամանակավոր ղեկավարն Իսրայելին կոչ է արել վերադարձնել նախադեկտեմբերի 8-ի սահմանները

Վերջնական համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը վերադառնա այն սահմաններին, որոնք գոյություն ունեին մինչև դեկտեմբերի 8-ը՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման օրը, հայտարարել է Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան՝ The Washington Post-ի փոխանցմամբ։ «Իսրայելը միշտ հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով, քանի որ վախենում է իրանական զինված խմբավորումների և «Հեզբոլլահ»-ի սպառնալիքներից։ Մենք ինքներս … Read more

Ռուսաստանի ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում․ Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում, հայտարարել է Կրեմլի խոսնակ է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին հետախուզական տվյալները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱՀԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով: ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն, արձագանքելով ՌԴ ԱՀԾ հայտարարությանը, նշել է, որ … Read more

Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականը փորձել է Ուշակովին փոխանցել Լոնդոնի և ԵՄ դիրքորոշումները

Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը զանգահարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ դիրքորոշումները Մոսկվային փոխանցելու համար, հաղորդում է Financial Times-ը։ Զրույցը տեղի է ունեցել Եվրոպայում Թրամփի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը շատ լավ չի ընթացել և չի հանգեցրել Պուտինի … Read more

Դիլիջանի թունեը հոսանքազրկվել է

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ «Վարորդներին տվյալ հատվածով երթեւեկելիս հորդորում ենք լինել ուշադիր։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում են ճանապարհային հիմնադրամից։

Թրամփը սպառնում է դատական հայցով BBC-ի դեմ՝ իր ելույթի խմբագրման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինի զրպարտության համար դատական հայց հարուցել բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի դեմ Panorama հաղորդման ընթացքում իր ելույթի խմբագրման հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ ստիպված կլինեմ։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև նրանք մոլորության մեջ են գցել հանրությանը։ Եվ նրանք դա խոստովանել … Read more

Պեսկովը մեկնաբանեց Հայաստանի ու ռուսական հացահատիկի հարցը՝ շեշտելով բարձր մակարդակի շփումները

Ռուսաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների միջոցով և մտադիր է շարունակել դա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Մենք կշարունակենք դա անել։ Հաճախակի շփումներ … Read more

ՀԾԿՀ-ն վաղը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիայից զրկելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու հարցը։ Այս մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է։ Ինչու՞ թվացյալ, որովհետև այս գործընթացը դեռ շատ երկար «կանցնի» տեղական ու միջազգային տարբեր դատարաններով և արբիտրաժներով։ Ինձ համար նիստի ելքը կանխատեսելի է։ … Read more

30 տարի անց սահմանադրությունը վերանայման կարիք ունի․ Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքների մեկնարկի մասին։ Այս մասին նա ասել է Wpolsce24 հրատարակությանը տված հարցազրույցում։ «30 տարի անց սահմանադրությունը վերանայման կարիք ունի։ Ամենայն հարգանքով 1997 թվականի սահմանադրությունը ստեղծողների նկատմամբ, բայց այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ իրողություններում։ Շուտով կստեղծվի սահմանադրական խորհուրդ։ Այն կընդգրկի բազմաթիվ մասնագետների, սահմանադրագետների և … Read more