Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել ԵՄ ընդլայնման առաջին ֆորումին

Եվրոպական հանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել ԵՄ ընդլայնման առաջին ֆորումին, քանի որ Թբիլիսին նահանջում է անհրաժեշտ բարեփոխումներից և ժողովրդավարությունից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։ «Անցյալ շաբաթ մենք ներկայացրել ենք մեր ընդլայնման զեկույցը, որը վերաբերում էր Վրաստանին։ Մեր դիրքորոշումը հստակ արտահայտված է այնտեղ։ Ընդլայնման զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանը հեռանում է եվրոպական ուղուց։ Զեկույցում նշվում է … Read more

Երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում․ ֆինանսների նախարար

Կառավարության աշխատանքի իրական արդյունքը ոչ թե նրանց ընտանիքների բարեկեցությունն է, այլ բյուջեի եկամուտների ավելացումը, հայաստանցիների բարեկեցության բարձրացումը: Այս մասին շեշտեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ նիստում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «Այն մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը: 2026թ բյուջեով ամփոփում ենք այն առաջնահերթությունները, որոնք սահմանել էինք … Read more

Տնտեսական աճը կայուն է, աղքատությունը՝ նվազող․ Վահե Հովհաննիսյան

Վերջին 5 տարվա արդյունքներով Հայաստանի կառավարությանը հաջողվել է արձանագրել միջինում 7.6 տոկոս տնտեսական աճ:  aյս մասին շեշտեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ նիստում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «Վերջին 5 տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7.6 տոկոս տնտեսական աճ: Ուրախ եմ, որ 2026-ի համար ՀՆԱ-ի 5.4 տոկոս աճի կանխատեսումն այլևս սենսացիա … Read more

Պետական պարտքն ավելացել է 80%-ով. ֆինանսների նախարար

Մեր տեսլականը պարզ է, ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այս պատմական խաղաղության ժամանակաշրջան պատասխանատու քաղաքականության, հեռատեսության … Read more

Վուչիչի կարծիքով Եվրոպայի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության

Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը կարծում է, որ Եվրոպայի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն ​​եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա դատարկ լուր չի։ Բոլորը պատրաստվում են դրան», – երկուշաբթի օրը Pink TV-ի եթերում ասել է … Read more

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ … Read more

Իմաստը ո՞րն է Հայաստանի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ

Ինձ համար սկզբունքորեն անհասկանալի են այն խոսակցությունները, երբ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա։ Դա անում են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Ես ընդամենը ցանկանում եմ ներկայացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները, որտեղ նա պարզ ու ուղիղ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է … Read more

Ավելի քան 8 հոգևորականի քննչական կոմիտե են կանչել. Զոհրաբյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ նրանց ՔԿ- են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ «Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։ Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան … Read more