ՀՀ ՊՆ-ում կայացել է ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպում՝ Էդվարդ Ասրյանի մասնակցությամբ

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին, հանդես եկել բանախոսությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խումբը եղել է անասնակերի համար. Զաքարյան

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող թեմային՝ Հայաստան ներմուծվող ցորենի որակի շուրջ ստեղծված հարցերին։ Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանրությանը նախապես չի հաղորդվել, որ առաջին խմբաքանակով ներմուծված ցորենը հիմնականում անասնակերի համար էր նախատեսված։ Փոխնախարարը նշել է, որ նախարարությունը տեղյակ է գործընթացներին, սակայն շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա. … Read more

ԱՄՆ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայի հրադադարի և տարածաշրջանային կայունության հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են իրենց աջակցությունը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված միջոցառումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Պետքարտուղար Ռուբիոն հանդիպել է արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարը և տարածաշրջանում կայունություն ապահովելու հետագա քայլերը։ Պետքարտուղարը և արտգործնախարարը … Read more

ԵՄ-ն ստեղծում է նոր հետախուզական ստորաբաժանում

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորած Եվրոպական հանձնաժողովը ստեղծում է նոր հետախուզական ստորաբաժանում՝ ԵՄ երկրների ազգային հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվությունն ավելի լավ համախմբելու համար, հաղորդել է Financial Times-ը։ Նոր մարմինը կհավաքագրի աշխատակիցներ ԵՄ հետախուզական գործակալություններից և կհավաքագրի տվյալներ ընդհանուր նպատակների համար։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան և Հունգարիան դեմ են այս նախաձեռնությանը՝ վախենալով արտահոսքից և տեղեկատվության նկատմամբ վերահսկողության կորստից։

Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս, թե որքան է փտել «Քաղաքացիական պայմանագիրը»

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրել է․ «Հեղափոխական» խոզը դարձել է «Նապոլեոն» խոզ։ ———————— Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս, թե որքան է փտել «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Հեղափոխական» նախկին ջահելներից ոչինչ չի մնացել։ Նախկին բոլոր արատավոր բարքերը և գործելաոճը յուրացրել են, վրան ավելացրել են իրենց կողմից ներմուծած կեղտոտ բարքերն ու ընտրություն են անցկացնում։ Գլխավոր խոսքը պատկանում … Read more

Սիրիայի նախագահը հայտարարել է Սիրիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտնել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ սկիզբ է դնում Սիրիայի միջազգային հարաբերությունների նոր փուլի և Դամասկոսի և Վաշինգտոնի միջև բացում է բոլորովին այլ հեռանկար։ Այս մասին աշ-Շարաան նշել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Ավելի քան վաթսուն տարի Սիրիան հեռու էր Վաշինգտոնից և մեկուսացված աշխարհի երկրների մեծ մասից, և երկու երկրների … Read more

Քաջարանի թունելի տեխնիկական հսկողության միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքները ամփոփվել են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում բացվել են առաջին փուլի գնահատումը հաղթահարած կազմակերպությունների տեխնիկական առաջարկները, որոնք առաջիկայում կուսումնասիրվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ … Read more

Թաքեր Կարլսոնը քննադատել է Հայաստանի իշխանություններին

Ամերիկայի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը դատապարտում է Հայաստանի կառավարության աննախադեպ ոտնձգությունը համաշխարհային քրիստոնեության փարոս Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ: «Ցանկացած սահմանմամբ՝ դա իրավունքների կոպիտ խախտում է»,- ասել է Կարլսոնը՝ խոսելով Հայ Եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին,- այս մասին գրում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐ

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։ Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։ Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա … Read more

Հովհաննես Մովսիսյանը ևս երկու տարով կշարունակի ղեկավարել Հանրային հեռուստաընկերությունը

Այսօր լրացավ 5-րդ տարին և ավարտվեց Հանրայինի տնօրենի աշխատանքային պայմանագրիս ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: «Այս տարիների ընթացքում արվածից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետ. • Հանրայինը դարձավ հեռուստաընտանիք. արդեն գործող Առաջին ալիքին և Առաջինի միջազգային ալիքին ավելացան`  Առաջինի լրատվական ալիքը  Առաջին ալիք Ամերիկան  Նոր ալիքը • Առաջին ալիքում … Read more