12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 11-ին ժամը 07:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Միկրոշրջան, Վանատուր և Ջրառատ թաղամասերի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: 

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտից ազատ կարձակվի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտից ազատ կարձակվի և կմնա դատական վերահսկողության ներքո. Փարիզի Վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը: Այս մասին հաղորդել է BFMTV-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի դատական ​​​​վերահսկողության ներքո»,-նշվում է հոդվածում։ Հիշեցնենք, որ նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայից ստացված միջոցներով իր 2007 թվականի քարոզարշավը ֆինանսավորելու դավադրության մեղադրանքով։

Թրամփը մաքսատուրքերն անվանել է «հարստության աղբյուր» և խոստացել ամերիկացիներին 2000 դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է բոլոր ամերիկացիներին, բացառությամբ բարձր եկամուտ ունեցող մարդկանց, 2 հազարական դոլար վճարել՝ որպես մաքսատուրքերից շահաբաժիններ, որոնք նա սահմանել է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: «Այն մարդիկ, ովքեր դեմ են սակագներին, հիմարներ են։ Հիմա մենք աշխարհի ամենահարուստ, ամենահարգված երկիրն ենք։ < … > ԱՄՆ-ում ռեկորդային ներդրումներ են կատարվում, ամենուր կառուցվում են … Read more

CCBE-ն կոչով դիմել է ՀՀ կառավարությանը

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ CCBE-ն կոչով դիմել է ՀՀ կառավարությանը. «Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների: Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող … Read more

Սիրիան կանխել է նախագահ Ահմեդ աշ-Շարաայի դեմ ԻՊ-ի երկու մահափորձ

Դամասկոսը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի դեմ երկու առանձին մահափորձ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի անվտանգության ոլորտի և Մերձավոր Արևելքի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։ Համաձայն տեղեկությունների՝ աշ-Շարաայի դեմ դավադրությունները կանխվել են վերջին մի քանի ամսվա ընթացքում։ Աղբյուրները նշել են, որ ԻՊ-ի դավադրություններից մեկը կապված էր … Read more

Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի հակամարտության հնարավորինս արագ ավարտով

Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի հակամարտության հնարավորինս արագ ավարտով, բայց կարևոր է հասնել սկզբնական նպատակներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք կցանկանայինք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի։ Եվ այն կարող է ավարտվել, երբ Ռուսաստանը հասնի իր սկզբնական նպատակներին», – ասել է Կրեմլի խոսնակը։

ԲԸՏՄ-ն վարչական վարույթ է հարուցել՝ Ամուլսարի հանքի տարածքում ջրի աղտոտման տեսանյութի հիման վրա

Այսօր, համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմում կատարվող հանակարգային փոփոխությունները, աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, մասնավորապես՝ արդյունավետության բարձրացմանն ու ներքին համակարգերի կատարելագործմանն ուղղված նոր մոտեցումները։ Պաշտպանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս կարճ ժամկետներում … Read more

Վարդան Ղուկասյանին կարող են հասցնել մահվան․ Փոստանջյանը ահազանգում է

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: