ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Լոս Անջելեսում տեղակայված ՀՀ Հյուպատոսության առջև

ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Լոս Անջելեսում տեղակայված ՀՀ Հյուպատոսության առջև Նրանք Հյուպատոսության դարպասներին փակցրել են «5 տարի առաջ Նիկոլը հանձնեց Շուշին և մեր սուրբ հողերը» և «Ազատ Արցախ, ազատություն հայ ռազմագերիներին, Նիկոլը պետք է հեռանա» գրությամբ պաստառներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան կարող է դադարեցվել․ հարցը կքննարկվի

Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Հարցի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի նիստում, որի օրակարգում մեկ հարց է։ Որոշման նախագիծը հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է իր կայքում։ «Ընդունել ի գիտություն, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի … Read more

Սարկոզիի ազատ արձակման հարցը կքննվի Փարիզի դատարանում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ բանտից ազատ արձակման հայցը նոյեմբերի 10-ին կքննվի Փարիզի դատարանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր է ճանաչվել «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ: Դատարանը Սարկոզիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Նախկին նախագահը հոկտեմբերի … Read more

Ալիևի «պատմական հողերի» մասին ելույթը գաղափարական հիմք է Հայաստանի նկատմամբ նկրտումների համար. Monument Watch

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է  նոյեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ  ունեցած ելույթին, որի առանցքային թեմաներից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքի «պատմական անցյալն» էր, տարածքի պատմական պատկանելիության հարցը․ «Ադրբեջանի նախագահի ելույթում հնչեցված թեզերը նոր չեն և հնչեցվել են տարբեր լսարանների առջև իր ելույթների ժամանակ: Այստեղ առավելապես ուշադրության է արժանի … Read more

Պետությունը կարևորում է հատկապես երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ

Պետությունը կարևորում է հատկապես երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ, նրանց առաջխաղացումը և հնարավորությունների առավելագույն իրացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գիտության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերձում:  «Սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, այսօր նշվում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն առաջին անգամ նշվել է … Read more

BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի՝ BBC Panorama-ում խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճերի ֆոնին, հաղորդել է BBC-ն: «BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա վեճը, հասկանալիորեն, ազդել … Read more

Բա սա առաջնորդի՞ քայլ է

— Եթե ենթադրենք, որ անփորձություն էր քաղաքական, ելնենք այդ տեսակետից, ինչ-որ մեկը փորձե՞լ է խորհուրդներ տալ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես են բանակցում։— Որևէ փորձ ինձ հետ չի եղել՝ նման կարծիք իմանալու։ Ինչքան ես հիշում եմ, ինքը հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է՝ նոր բան ես չլսեցի։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ … Read more

Արցախում ռուս խաղաղապահները տեղեկացվել են Ադրբեջանի հարձակման մասին 10-15 րոպե առաջ. Բայրամով

2023 թվականին Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Խաղաղապահները զգուշացվել են վտանգի մասին ու խորհուրդ է տրվել հեռանալ ավելի անվտագ վայրեր կամ ապաստարաններ։ Հիմնականում նրանք հետևեցին խորհուրդներին։ Խաղաղպահները հիմքեր չունեին դա չանելու համար, քանի որ երեք տարիների … Read more

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գներն ընդհանուր առմամբ նվազել են

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գներն ընդհանուր առմամբ նվազել են, որը գլխավորապես պայմանավորված է համաշխարհային պաշարների առատությամբ, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)՝ ուրբաթ հրապարակված հենանիշային ցուցանիշների տեղեկագրում։ ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արձանագրում է առավել լայն սպառում ունեցող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում կազմել է 126.4 միավոր, որը 1.6 տոկոսով … Read more

Շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում

Նոյեմբերի 9-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi E-QM5» և «Honda e:NS1» էլեկտրամոբիլները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպրատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  Տեղում … Read more