ԵՄ-ը ամենակարճ ժամկետում կհանի պատժամիջոցները աշ-Շարաայի նկատմամբ՝ ՄԱԿ ԱԽ որոշումից հետո

Եվրամիությունը ամենակարճ ժամկետում կվերացնի Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից նմանատիպ որոշում կայացնելուց հետո, Բրյուսելում, ճեպազրույցում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։  Հինգշաբթի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քվեարկել է ալ-Շարաայի եւ Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի դեմ պատժամիջոցները վերացնելու բանաձեւի օգտին։ «Մենք նկատի ենք առել ՄԱԿ … Read more

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է անում բաց թողնել ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին իրեն ենթակա թունելներից

ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ ճնշում են գործադրում Իսրայելի վրա, որպեսզի թույլ տա Գազայի հատվածի թունելներում՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից վերահսկվող տարածքներում հայտնված ՀԱՄԱՍ-ի մոտ 150 զինյալներին հեռանալ, հաղորդել է Financial Times (FT)-ը։ «Ճնշում է գործադրվում համաձայնության հասնելու համար։ Հարցը, հավանաբար, կլուծվի, բայց դեռեւս կրեատիվ լուծում չի ներկայացվել»,- մեջբերել է թերթը աղբյուրին։ «Այս … Read more

Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը քննարկվել է անչափահասների կողմից թմրամիջոցների գործածության հիմնախնդիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են  արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները պարբերաբար ներկայացվում են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին: Իսկ  վերջերս Հայաստանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, համալրել է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեխաների բռնության դեմ պայքարի խմբի առաջամարտիկների շարքը։ Նիստում … Read more

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է կшխվել կոշիկի քուղով

NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր լուսադեմին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի են հայտնաբերել կախված վիճակում: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 07-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը շրջայց կատարելիս մասնաշենքի խցերից մեկի դիտանցքից նկատել է երկհարկանի մահճակալից կոշիկի քուղով կախված կալանավորված անձին (ծնված 1969թ.): … Read more

«Օշականցի Գևորիկի» հետ հարցերը լուծելու խնդրով դիմած անձը ՔՊ-ից է, Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյա

Քաղաքացուց 250 հազար դոլար պահանջած «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հետ հարցերը կարգավորելու նպատակով մեկ այլ օրենքով գողի՝ Ս.Հ.-ին դիմած անձը Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի ղեկավար Քրիստինե Մադոյանն է։ Այս մասին հայտնի է դարձել 24News-ին։ Ըստ աղբյուրի, Քրիստինե Մադոյանը հանդիսանում է ՔՊ կուսակցության անդամ, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար, իշխող կուսակցության վարչության անդամ Սուրեն … Read more

Բաքուն ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես խաղաղության գործընթացին խոչընդոտող գործոն

Ինչպես հայտնի է, մեր կողմը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ, որը հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն: «Ի հեճուկս այդ առաքելության հայտարարած նպատակների՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը, առաքելությունը լայնորեն օգտագործվել է … Read more

Լուվրի ղեկավարությունը մշակել է անվտանգության բարելավման պլան կողոպուտից հետո

Լուվրում կողոպուտից հետո թանգարանի ղեկավարությունը մշակել է անվտանգության համակարգի բարելավման պլան: Մասնավորապես, կկատարելագործվի տեսահսկման համակարգը, հայտնել է թանգարանի տնօրեն Լորանս դը Կարը: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը: Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հաշվիչ պալատը հրապարակել է զեկույց, որտեղ քննադատում է Փարիզի թանգարանին անվտանգությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու համար: Նոյեմբերի 7-ին դը Կարը հրավիրել է … Read more

Ալիեւը կոշտացնելու է պահանջները միջանցքի վերաբերյալ. Վահե Հովհանիսյան

Մենք այս պահին ունենք չպատերազմ վիճակ և ընտրություններից հետո իշխանությունը պիտի զբաղվի չպատերազմ վիճակի կառավարմամբ, հիմա այս մարդկանց պատկերացումները չպատերազմ վիճակի կառավարման զիջումներն են։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած քննարկման ժամանակ նշեց խմբի անդամներից Վահե Հովհաննիսյանը։ «Ընդ որում, շաբաթը մեկ Ալիևը հստակեցնելու է իր պահանջները։ Ի դեպ, Ալիևի համբերությունն էլ տեղի են տալիս և … Read more