Աբովյան փողոցում բախվել են «Nissan»-ն ու «Mercedes»-ը

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում: «SAS» սուպերմարկետի դիմացի հատվածում բախվել են «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է ճանապարհին կայանված թիվ 201 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ին:  Վթարի հետևանքով 2 հոգի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում

Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: «Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», -ասել է նա՝ հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։

Բաքուն և Երևանը դեռ շատ անելիքներ ունեն․ ՌԴ ԱԳՆ

Բաքուն և Երևանը դեռ շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնում, պետական ​​սահմանի արդարացի սահմանազատում և սահմանազատում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանակներում արդյունավետ կապերի հաստատում, ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝  2020թ. հայ-ադրբեջանական 44-օրյա … Read more

Հայաստանում ընկերության, ամուսնության և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց

Հայաստանում ընկերության, ամուսնության և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: «Շուտով, առանց տնից դուրս գալու, քաղաքացիները կկարողանան երեխայի ծնունդը, ամուսնությունը և նույնիսկ ամուսնալուծությունը (չնայած դա չի խրախուսվում) գրանցել առցանց։ Հնարավոր կլինի նաև փոխել անունը», – ասել է Գալյանը։ Նախարարը նաև նշել … Read more

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում, Հաջիզադե

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: «Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել մի դրույթ, որ համապատասխան հանդիպումները կկազմակերպվեն հերթականությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- … Read more

Անվտանգության նման դոկտրինը և Արցախի կորստից հետո Հայաստանի (ստանձնելիք) առաքելությունը. Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացրել է փոփոխվող աշխարհում և ստեղծված իրականության պայմաններում ՀՀ անվտանգության երկարաժամկետ և բազմաշերտ ստրատեգիական պլանավորման շուրջ իր պատկերացումները։ Հոդվածը հրապարակում ենք ամբողջությամբ․ ««Անվտանգության կուտակման» դոկտրին. ընդհանուր սկզբունքներ Հայաստանի անվտանգությունը չպետք է դիտարկել որպես ստատիկ վիճակ, այլ՝ որպես պետության դիմադրողականությունն ու … Read more

Ի՞նչ գործով է ձերբակալվել Վահան Քերոբյանն ու ևս 6 անձ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի, ինչպես նաև մի քանի ընկերությունների փաստացի … Read more

Ալեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սիսիան քաղաքում տաքսի է վարել: Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի թելեգրամյան էջից: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանը դիջեյություն էր արել ակումբներից մեկում:

Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձ վստահության մասին խոսք չկա

Բանակցային գործընթացում Ուկրաինայի պատճառով առաջացած դադարը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը: Այս մասին հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ Մոսկվայի և Կիևի միջև փոխադարձ վստահության մասին խոսք չկա։ «Կրեմլը կարծում է, որ Բուդապեշտի գագաթնաժողովը որոշ պահի անհրաժեշտ կլինի, բայց դրան պետք է նախորդի մանրակրկիտ աշխատանք»,- ավելացրել է Պեսկովը՝ … Read more

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտներ

Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել  «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է … Read more