Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գավառի, Կապանի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանից դեպի Գավառ ավտոճանապարհին բուք է։ Վայքի, Սիսիանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի, … Read more

Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված Ռուբինյանը հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին․ Դավթյան

Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը։ «Փաստ 1. Ադրբեջանում իրապես բացվել է «Իրեվանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն» ու դա անժխտելի է։ Փաստ 2. Ադրբեջանի Մշակույթի նախարար Ադիլ Քերիմլին իր ելույթի խոսքում … Read more

Խուզարկում են Խաչիկ Գալստյանի բնակարանը

«Այս պահին դեռևս ինձ անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը»,-այս մասին հայտնում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա նշում է՝ մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։

Տոներին ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր հեղինակավոր ու մեծ ավանդ ունեցող մարդկանց հետ․ Հովհաննես Ծառուկյան

Տոներին ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր ընտանիքիս անունից հանդիպել արվեստի, սպորտի, քաղաքականության և բազմաթիվ այլ ոլորտների հեղինակավոր ու մեծ ավանդ ունեցող մարդկանց հետ և ընտանիքիս անունից շնորհավորել նրանց։ Մեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում։

Նոր արագաչափեր են տեղադրվել

Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այս մասին տեղեկացնում ենք ՆԳՆ ոստիկանությունից: Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․ տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում, լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր … Read more

Տեսանյութ․ Էներգետիկ կապիտուլյացիա․ 500 մլն եվրո՝ Հայաստանի էլցանցը Թուրքիայի վերահսկողության տակ դնելու համար

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Կամբոջան և Թաիլանդը համաձայնվել են դադարեցնել մարտական գործողությունները՝ առանց ինքնապաշտպանության իրավունքի զիջման

Հրադադարի շուրջ համաձայնությունը, որը դեկտեմբերի 27-ին ձեռք է բերվել Կամբոջայի և Թաիլանդի միջև, չի նշանակում Կամբոջայի կապիտուլյացիա կամ հրաժարում ինքնապաշտպանության իրավունքից։ Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, որի խոսքը մեջբերել է Khmer Times թերթը։ Փոխադարձ հրադադարի որոշումը, ասել է նա, «չի նշանակում, թե Կամբոջան կապիտուլյացիայի է ենթարկվում կամ պատրաստ է հրաժարվել իր … Read more

Մենք բոլորս ուզում ենք, որ պատերազմն ավարտվի. Զելենսկի

Ուկրաինայում ռազմական դրությունը կարող է վերացվել միայն իրական անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, որոնք անհնարին կդարձնեն Ռուսաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիան։ Ինչպես հաղորդում է РБК-ի ռուսական ծառայությունը, այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ պատերազմի ավարտը ավտոմատ կերպով կնշանակի ռազմական դրության ավարտ, սակայն առանց անվտանգության երաշխիքների Ուկրաինան … Read more

Ձյուն և ցածր ջերմաստիճաններ՝ Երևանում և մարզերում առաջիկա օրերին

Երևանում դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում … Read more

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Օֆելյա Սիմոնյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։