«Մեր ձևով» շարժման կողմից Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա 2026 թվականի սկզբին

«Մեր ձևով» շարժումից Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի 2026 թվականի սկզբին։ Դրա մասին դեկտեմբերի 23-ին շարժման եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Առաջնորդը կլինի ընդունելի և հասկանալի հասարակության համար։ Մենք թեկնածուի անունը կհայտարարենք քաղաքական ուժի ստեղծման օրը։ Ուժի և թեկնածուի անունը կհայտարարվի տարեսկզբին՝ հիմնադիր համագումարում»,- ասել է Կարապետյանը։ … Read more

Վահագն Խաչատուրյանը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:     Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:

Մարդուն թալանող հիվանդանոցի տնօրենը Maybach է վարում․ գողանում են, որ թանկ հագուստ ունենան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Այսուհետ Մասիս համայնքի մանկապարտեզները կլինեն անվճար. համայնքապետ

Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են ԱՆՎՃԱՐ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։ «Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»,– հավելել է նա։

Հայաստանն այսօր երկու երկիր է մեկում՝ Երևանը և առանձին մարզերը․ Ռուբեն Մխիթարյան

Պետությունը ուժեղ է իր մարզերով։ Այս մասին հայտարարել է Շիրակի ներկայացուցիչ և փաստաբան Ռուբեն Մխիթարյանը՝ ելույթ ունենալով «Մեր ձևով» շարժման հանդիպման ժամանակ։ Նա հայտարարել է, որ այսօր Հայաստանը երկու երկիր է մեկում՝ մի կողմից՝ Երևանը՝ իր բոլոր հնարավորություններով, մյուս կողմից՝ մարզերը, որտեղ դպրոցներն ու հիվանդանոցները փակվում են, իսկ երիտասարդները լավագույն դեպքում մեկնում են Երևան, բայց … Read more

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին որպես հրավիրյալ մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։ Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը և համակարգային ազդեցությունը սահմանադրական … Read more

Եմենի կառավարությունն ու հութիները համաձայնել են «բոլորը բոլորի դիմաց» բանտարկյալների փոխանակման շուրջ

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հութիների խմբավորումն Օմանի մայրաքաղաք Մասկատում համաձայնագիր են ստորագրել բանտարկյալների և կալանավորների փոխանակման մասին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնում է Lebanon24-ը։ Համաձայնագիրը, որը տարիներ տևած փակուղուց հետո որակվում է որպես կարևոր մարդասիրական քայլ, կնքվել է Միավորված ազգերի կազմակերպության միջնորդությամբ և Օմանի Սուլթանության անմիջական միջնորդությամբ։ Այն նախատեսում է բոլոր բանտարկյալների … Read more

Պատրաստվել են փաստաթղթեր Ուկրաինայի անվտանգության և պատերազմի ավարտի վերաբերյալ․ Զելենսկի

Ռուստեմ Ումերովի և Անդրեյ Իգնատովի մանրամասն զեկույցն ամերիկյան թիմի հետ իրենց հանդիպումների արդյունքների վերաբերյալ: Մենք արդյունավետորեն աշխատել ենք նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ, և այժմ պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր, գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան ալիքում: «Մասնավորապես, կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, վերակառուցմանը և այս պատերազմն ավարտելու հիմնական շրջանակին: Այս … Read more

«Մեր ձևով» շարժումը ամփոփում է 2025-ը և նախանշում հաջորդ քայլերը

«Թող հնչեն, Մայր Աթոռ, զանգերդ բոլոր, Թող շողա հայության միտքը զորավոր, Տո՛ւր ձեռքդ իմ ընկեր և կողքիս կանգնիր, Կառուցենք մենք երկիր՝ մեր ձևին հարիր»: Մեկնարկեց «Մեր ձևով» շարժման «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ» խորագրով 2025 թվականի հաշվետու ժողովը՝ շարժմանը, Հայաստանին և ազգի ապագային նվիրված երգով:  «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը բացման իր խոսքում … Read more