Նոր հնարավորություն չհավատարմագրված բուհերի շրջանավարտների համար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում, որով հաստատված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը: Նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման … Read more

Ո՞ր ապրանքախմբերը պարտադիր պետք է դրոշմավորվեն․ ՊԵԿ-ը հիշեցնում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2026 թվականի հունվարի 1-ից, Կառավարության համապատասխան որոշմամբ, նույնականացման միջոցներով պարտադիր պետք է դրոշմավորվեն հետևյալ ապրանքախմբերը՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309), նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 … Read more

ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ․ Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել, APA-ի փոխանցմաբ այս մասին հայտարարել է Մագդալենա Գրոնոն։ Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգը: «ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո առկա … Read more

Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում

Նոյեմբերի 6-ին Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպվել էր «ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալության» կողմից, հաղորդել է Azertac-ը։ Միջոցառմանը մասնակցեցին ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը շեշտել է, որ ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ժամանակակից Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և ՀԿ-ները պետք է ավելի ակտիվորեն պայքարեն պատմության … Read more

ԵՄ յոթ երկրներ ցանկանում են մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա

ԵՄ յոթ երկրներ ցանկանում են մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա, հաղորդել է Politico-ն: ԵՄ յոթ անդամ պետություններ կոչ են արել Եվրահանձնաժողովին մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների վրա, որոնց արտահանման եկամուտները 2024 թվականին կազմել են 5.4 միլիարդ եվրո, հաղորդում է Politico-ն։ «ԵՄ յոթ երկիր՝ Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Շվեդիան, առաջարկել են Եվրահանձնաժողովին մաքսատուրքեր սահմանել ռուսական … Read more

Երևանում սպանված կինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր

Նախօրեին Երևանում սպանված կինն աշխատում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։ Վերջինս իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն էր։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Շրջակա միջավայրի նախարարարությունից։ Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական … Read more

Անսպասելի զարգացումներ են, ամեն օր բան է փոխվում. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարող պատասխանել, թե որ ընկերությունն է Ադրբեջանի տարածքով ցորեն մատակարարել։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ ընկերությունն է Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից ցորեն ներմուծում Հայաստան։ Փաշինյանը հավաստիացրել է, որ մանրամասներ չգիտի։ Նա նաև հայտնել է, որ չի կարող ասել, թե որքան … Read more