Ուրախ եմ, որ ԱՄՆ բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրի մեր ժողովրդին. Կարապետյանը՝ Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցի մասին

Եթե Google-ին հարցնես, թե ով է ԱՄՆ ամենահայտնի լրագրողը, ամենայն հավանականությամբ կբերի նրա անունը. Թաքեր Կարլսոն: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ուրախ եմ, որ ԱՄՆ բազմամիլիոնանոց լսարանին ներկայացրեցի մեր ժողովրդին և ստացա այսպիսի հյուրընկալություն։ Հարցազրույցը եթերում՝ հաջորդ շաբաթ»,- գրել է նա:

Եթե Նիգերիան չի պաշտպանի քրիստոնյաներին՝ ԱՄՆ-ը կդադարեցնի օգնությունը․ Սպիտակ տուն

«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային ցուցաբերվող ողջ օգնությունը և կարող է միջոցներ ձեռնարկել այդ սարսափելի վայրագությունները կատարող իսլամական ահաբեկիչներին վերացնելու համար», – ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեվիթը։ Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Նիգերիայի կառավարությանը քրիստոնյաներին չպաշտպանելու մեջ և սպառնացել էր ռազմական ուժ կիրառել իսլամիստների դեմ։

Ադրբեջանի դեմ հայցերը հետ չեն կանչվել․ Կարեն Անդրեասյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝  ո՛չ Եղիշե Կիրակոսյանի, ո՛չ իր օրոք Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ հայց հետ չի կանչվել։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն: «Նման քննարկում չկա, եթե լինի, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահեմ»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նշելով, թե բոլոր դատական ատյաններում պաշտպանում է ՀՀ շահերը։ Դիտարկմանը, որ նախաստորագրված պայմանագրում կա … Read more

Իմ երազանքն է հայ-թուրքական սահմանը բացված տեսնելը. Փայլան

Իմ երազանքն է, որ այս սահմանն օր առաջ բացվի։ Իմ երազանքն է հայ-թուրքական սահմանը բացված տեսնելը, կարծում եմ՝ գալիք տարվա հունվար-փետրվար ամիսներին դրական զարգացումներ ենք տեսնելու այս առումով։ Երևանում լրագրողներին ասել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Գարո Փայլանը, որը մասնակցում էր «Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով քննարկմանը։ Նա ենթադրում է, որ հունվարին այդ … Read more

Իսրայելը ռմբակոծել է Գազա քաղաքից արևելք գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը

Իսրայելը ռմբակոծել է Գազա քաղաքից արևելք գտնվող Շուջաիյա և Թուֆֆահ թաղամասերը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ ավիահարվածներ են հասցվել նաև Խան Յունիսի շրջանի Բանի Սուհեյլա բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ իսրայելական ուժերը ավերածություններ են իրականացնում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան հատվածներում։ Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, … Read more

Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ բեռների մինչև 20%-ը.

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է փոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը, հաղորդել է տրանսպորտային միջանցքների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին: Մասնագետները գնահատում են, որ նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել մինչև 2 միլիոն տոննա տարանցիկ բեռ, որը կազմում է «Միջին միջանցքով» անցնող ընդհանուր հոսքի մոտավորապես 15-20%-ը: «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ՝ … Read more

Համբարձում Մաթևոսյանը և Բելգիայի դեսպանը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Ինչպես տեղեկացնում է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը և իրականացվող աշխատանքների ժամանակացույցը՝ շեշտելով կապույտ և կանաչ գոտիների կազմակերպման … Read more

Արփինե Սարգսյանը ստացել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։ Վիզաների … Read more

Նման հրապարակումները երեխայակենտրոն չեն և զգայուն համատեքստում են․ ՄԻՊ

Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի’ վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:  «Նման հրապարակումները երեխայակենտրոն … Read more

3+3 հարթակի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է. Շոյգու

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավվում է, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստում։ Շոյգուն նշել է, որ 3+3 հարթակի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը կարևոր է խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ «Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է։ Միևնույն ժամանակ, մենք կարծում … Read more