Փաշինյանը Սևանը «Գյոյչա» անվանելու փաստը փորձում է արդարացնել. Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքում  գրառում է արել. «Նիկոլ Փաշինյանը Սևանը «Գյոյչա» անվանելու փաստը փորձում է արդարացնել այն մտքով, թե Հայաստանում հաճախ է հնչում «Արցախ» բառը։ Սակայն այս բացատրությունը երկակի վտանգավոր է։ Առաջին՝ սա խոսում է Փաշինյանի տխմարամտածողության մասին․ նա նույն հարթության վրա է դնում հակառակորդ երկրի ղեկավարի սպառնալիք հայտարարությունը և սովորական ՀՀ … Read more

Փոքրիկը հոր կողմից սպանվել է մոր ծննդյան օրը․ քննարկվում է մյուս երեխաների խնամակալության հարցը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ է հրավիրվել։ Նիստի ընթացքում քննարկվելու են բռնության զոհ դարձած փոքրիկ Տիգրանի  ընտանիքին առնչվող հարցեր, սակայն հիմնական խնդիրը լինելու է մյուս երեխաների խնամակալության հետագա կազմակերպման հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ «Հրավիրել … Read more

Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ

Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են՝ 1,2 անգամ։ Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային … Read more

ԵՄ դիտորդական խումբը մինչեւ խաղաղության համաձայնագրի կնքումը կմնա Հայաստանում. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի մինչև երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը:  Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, … Read more

Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս. 1828 թվականի քարտեզում ոչ միայն Սևանը կա, այլև՝ Արցախը. Գեղամ Մանուկյան

Այդպես էլ ԵՊՀ չավարտածը եւ դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս… Այսօր էլ Ալիեւի փաստաբանությունն անելով, պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սեւակ անունը չի եղել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզն, օրինակ։ Այստեղ ոչ միայն Սեւանը կա, այլեւ՝ Արցախը։ Թերեւս հաջորդ անգամ գրքի … Read more

Թումանյանի թանգարանն ու Ծիծեռնակաբերդը մեր աչքի առաջ են, բայց քայքայվող հուշարձաններ կան.Անդրեասյան

Մենք այս պահին ունենք կառավարման նոր համակարգին անցած 583 դպրոցներ, դրանցից 234-ում նշանակված են տնօրեններ, 349-ում դեռևս ընթանում է մրցութային գործընթաց։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին քանի դպրոցներում է դպրոցների տնօրենների հաստիքը թափուր «Այստեղ մենք բնականաբար … Read more

Դա նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն իրականություն է․ Փաշինյան

Հայաստանի կառավարության համար անսպասելի է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակ կներկրվի Հայաստան: Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես, իհարկե, չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին արդեն … Read more

ՀՌՀ-ն կողմ չէ «Շողակաթ» հեռուստաընկերության փակմանը․ Տիգրան Հակոբյան

Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր … Read more

ՔՊ–ական բլոգերի սպանության մեղադրանքով մեկ անձ կալանավորված է

Պ տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանի սպանության դեպքի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Այս մասին  հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ դեպքը … Read more