Հռոմի կենտրոնում փլուզվել է պատմական աշտարակի մի մասը
Հռոմի կենտրոնում՝ Կայսերական ֆորումում, փլուզվել է Կոնտիի աշտարակի մի մասը: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը: Նշվում է, որ փլուզման պահին կատարվում էին ճարտարապետական հուշարձանի վերականգնման աշխատանքներ: Առաջին փլուզմանը հաջորդել է երկրորդը: Տուժել է 4 աշխատող, որոնցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Եվս մեկ աշխատող դեռ փլատակներում է: Ըստ բժշկական աղբյուրների՝ նա գիտակից վիճակում է: … Read more