ՀՀ-ն դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։  «Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու համար»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ: 

Ժողովու՛րդ, պատրաստ եղեք, ադրբեջանցիները գալու են Հայաստան․ Ալեն Սիմոնյան

Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներ չկան։ Լրագրողների հետ զրույցում այս միտքն է արտահայտել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Կան մարդիկ, ովքեր վիրավորանքներ են հնչեցնում, բայց ոչինչ չեն առաջարկում։ Վերջերս ի՞նչ են առաջարկել խաղաղության կամ երկրի ապագայի վերաբերյալ։ Բացի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը անդամակցությունից (նկատի ունի Շիրակի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին)։ Ի՞նչ քաղաքականություն են նրանք առաջարկում»,- նշել է Սիմոնյանը։ … Read more

Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Opel Zafira»-ն

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:  Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս սովորում են ապրել խաղաղության մեջ․ Ալիևի օգնական

Վաշինգտոնի գագաթնաժողովը քաղաքական աջակցություն է տրամադրել խաղաղության գործընթացին, հայտարարել է Հաջիևը: «Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս սովորում են ապրել խաղաղության մեջ, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրներից ոչ մեկը խաղաղություն չի տեսել։ Այնուամենայնիվ, մենք խաղաղություն հաստատելու գործընթացում ենք: Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ և այդ բոլոր սարսափելի … Read more

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մոտավոր ժամկետ է նշել

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածը կարող է կառուցման մոտավորապես երկու տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ թունելներն անվնաս են, և միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել։ «Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ՝ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Կարևորն այն է, որ ճանապարհի … Read more

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի կազմում են  ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳ նախարարի տիկին Գոհար Աբաջյանը և մի շարք պաշտոնյաներ, ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին կստեղծվի

Հայաստանում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության անկախ լիազոր մարմին։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։  Նշվում է, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող պլանավորված և իրականացվող քայլերը։ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի համար առաջարկվում է սահմանել կոլեգիալ … Read more

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին որպես աջակցություն կհատկացնի 152 մլն եվրո

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին որպես աջակցություն կհատկացնի 152 մլն եվրո:  Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Բեռլինից նկարած տեսանյութով:  «Գերմանիայի կառավարությունը 152 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին։ Ահա այն հիմնական արդյունքը, որին հասանք Բեռլինում Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը հայկական կողմից ղեկավարում եմ ես: Այդ 152 մլն եվրոյից 18 մլն եվրոն անհատույց … Read more

Թուրքիան և Սիրիան սկսել են համատեղ զnրավարժությունններ անցկացնել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսել են համատեղ ուսումնական պատրաստություն Թուրքիայի ռազմակայաններում և ուսումնավարժարաններում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ գործընթացը իրականացվում է երկու երկրների միջև ստորագրված «Համատեղ պատրաստության և խորհրդատվության» մասին հուշագրի շրջանակում։ Սիրիացի զինվորականները ներկայումս մասնակցում են Թուրքիայում անցկացվող տեսական և գործնական դասընթացներին։ Նախարարությունը նաև ընդգծել … Read more

Հայաստանն աշխարհին ներկայացնելու է նոր հարթակ

«Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ն  (Armenian International Healthcare Exhibition 2025 – AIHC EXPO 2025) արդեն երկրորդ տարին կանցկացվի Երևանում՝ նպատակ ունենալով դիրքավորել Հայաստանն առողջապահության համաշխարհային շուկայում:   «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025»-ը կանցկացվի նոյեմբերի 27-30-ը՝ «Մերիդիան» Էքսպո կենտրոնում:   Ցուցահանդեսը դառնալու է մի հարթակ, որտեղ հավաքվելու են ոլորտի առաջատար մասնագետները, գիտնականներն ու ընկերությունները  և՛ Հայաստանից, … Read more