Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են․ հայտարարություն

Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող … Read more

Կառավարությունը երկարաձգեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 30–ի նիստում «Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում կայացրեց։ Այս որոշումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը … Read more

Հարավային Կովկասը երբեք խաղաղ չի լինի, քանի դեռ ռուսական շոշափուկները կան․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայացած հանդիպումը: «Սա շատ կարևոր հանդիպում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկները ներկա են։ Ռուսաստանի վերջին ամրոցը Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է։ Վրաց ժողովուրդը, որը պայքարում է իր ազատության համար, … Read more

Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները․ Թորոսյան

Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել էր, որ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում և բյուջետային, հարկաբյուջետային … Read more

Նախատեսվում է բոլոր երեխաների ծննդյան նպաստը դարձնել 500 հազար դրամ․ Արսեն Թորոսյան

Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը՝ սահմանվելով 500 հազար դրամ:   Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:  Թորոսյանը ծնելիության խթանման ծրագրերից նշեց ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի … Read more

ԵՄ պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ,  ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ … Read more

Կարապետյանը երկար տարիների ընթացքում մեծ նպաստ է բերել Հայաստանի կայացմանը. Աբրահամյան

Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում, ես դրա մասին խոսել եմ բազմիցս, անգնահատելի է: Բազմաթիվ հարցերով, մեր երկրի անկախության օրից սկսած, ինքն իր նպաստը բերել է մեր երկրի զարգացման գործում:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Իսկ ինչ վերաբերում է գնալ դատարան Սամվել Կարապետյանի … Read more

Պաշտպանության նախարարն ու ՔԿ նախագահը այցելել են բանակային դիրքեր և պարգևատրել զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Այնուհետև նախարար Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: Բարեխիղճ ծառայությամբ … Read more

Թրամփը հայտարարել է, որ կիսով չափ կրճատել է չինական ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կիսով չափ կրճատել է չինական ապրանքների մաքսատուրքերը՝ 20%-ից մինչև 10%՝ ի պատասխան Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի՝ ֆենտանիլի՝ սինթետիկ օփիոիդի վերաբերյալ դիրքորոշման։ «Մենք համաձայնեցինք, որ նա կաշխատի հոսքը կասեցնելու համար… Նրա հայտարարություններից հետո ես մաքսատուրքերը նվազեցրի 10%-ով։ Հիմա այն 10% է 20%-ի փոխարեն», — ասել է Թրամփը Վաշինգտոն մեկնելու … Read more