Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային

Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել … Read more

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:  Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2027 թվականի 2-րդ կիսամյակից, քանի որ 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում 2026թ. հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում … Read more

Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգը

Հոկտեմբերի 15-ից գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգը․ գործատուներն ու աշխատողները կարող են պայմանագրերը կնքել, փոփոխել և ստորագրել առցանց՝ առանց թղթային ձևակերպումների։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Համակարգը եռալեզու է և թույլ է տալիս կազմել ու վավերացնել աշխատանքային պայմանագրերը, փոփոխել աշխատավարձը կամ հաստիքը, ստորագրել համաձայնագրերն էլեկտրոնային եղանակով, անձնական էջում տեսնել բոլոր փաստաթղթերը և այլն։ … Read more

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Եվս մեկ անգամ … Read more

Ալեն Սիմոնյանը «ապտակել» է Նիկոլ Փաշինյանին

Հովհաննավանքի կիրակնօրյա կեղծ պատարագը Նիկոլ Փաշինյանի համար իրական ֆիասկո էր։ Խնդիրը միայն այն չէր, որ տասը օր շարունակ պետական ամբողջ ապարատը լծվել էր մարդ հավաքելու գործին, բայց արդյունքում կարողացան վանքի տարածքում հավաքել ոչ ավել քան երկու հազար մարդ, որոնց զգալի մասը քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ էին։ Փաշինյանի համար դա ֆիասկո էր առաջին հերթին … Read more

Այս պահին գերիների վերաբերյալ պահանջ Ադրբեջանին չի ներկայացվում․ Արման Եղոյան

Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում էր, հետևյալն է. անմիջապես պարտադրել Ադրբեջանին ռազմագերիներին և այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը: Նաև՝ երաշխավորել բռնի կերպով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձը՝ իրենց հայրենիք: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ Ազգային ժողովում տեղի … Read more

Քննարկվել են ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 28-29-ը ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են … Read more

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։  Պաշտպանության նախարարությունը հերքել է նաև լուրերը, թե իբր կա նախագիծ, որի համաձայն 20 տարի ՀՀ զինված ուժերում ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո, ինչպես հիմա է, այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում։  … Read more

Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. հայտարարություն

Պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարություն է տարածել, որի մեջ նշված է. «Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Դրանում ասվում է. Մենք՝ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ու կազմակերպությունների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ օրենքով հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, … Read more

ՄԻՊ-ի բյուջեն 2026-ին կկազմի 602 միլիոն դրամ

2026 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված են 602 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանին ուղղված միջազգային կառույցների գրեթե բոլոր հանձնարարականներում շեշտվում է մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես ՄԻՊ հաստատության ֆինանսավորման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը. «Միջազգային հանձնարարականներում արձանագրվել է, որ առկա … Read more