Վաղարշապատում տուն գնելու պատրվակով այցելած անձինք գողություն են կատարել

Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ի ցերեկը: Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկանները:Վաղարշապատի բնակիչը հայտնեց, որ տունը վաճառում են, և այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են երկու տղամարդ և մեկ կին, շրջել տարածքում ու հեռացել: Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ … Read more

Ապարանում կաշառքի գործով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ

Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում Ապարանի համայնքապետարանում։  Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ քրեական վարույթի շրջանակներում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:

Քննարկվել է ԱՄՆ-Ղազախստան գործընկերության զարգացումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ: Այդ մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ղազախաամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ Վաշինգտոնում կայանալիք C5+1 ձևաչափով գագաթնաժողովի համատեքստում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ:  Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  «2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև … Read more

Ճամբարակ-Նավուր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին:  Դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել անտառում:  Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» … Read more

«Ժողովրդավարությունը մեր ընդհանուր արժեքն է». Արցախի խորհրդարանը՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, հասարակության բևեռացման և ազգային ինստիտուտների՝ մասնավորապես, իշխանական հռետորաբանության և գործողությունների միջոցով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության թուլացման փորձերի կապակցությամբ։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ: «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր, մշակութային և … Read more

«Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը լինելու է Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին». Ղազինյան

«Տաշիր կապիտալը» պնդում է այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, դա լինելու է միայն ու միայն Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյան Նա խնդրել է, որ հանկարծ այս հանգամանքը չբերեն ու կապեն Ռոմանոս Պետրոսյանի` ժամանակավոր կառավարիչ նշանակվելու հանգամանքի հետ։ «Իմ տպավորությամբ իշխանությունները միտումնավոր ձգձգում … Read more

ՀԾԿՀ-ն մերժել է «Մեր ձևով» շարժման առաջարկը, բայց Նարեկ Կարապետյանը պատրաստվում է նոր դիմում ներկայացնել

Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։ Հարգելի՜ հայրենակիցներ, Վաղը մենք մի անգամ էլ … Read more

Տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները

Առաջիկա օրերին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջկառավարական բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: «Բանակցությունների ընթացքում քննարկվելու և ձեռք են բերվելու պայմանավորվածություններ առաջիկա երկու տարիների ֆինանսական և տեխնիական համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ ԳԴՀ պատվիրակությունը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար … Read more

«2020 թվականին հանդիպել եմ կաթողիկոսին, էլ չեմ ուզում հանդիպել, շատ վատ տպավորություն եմ ստացել»

Բոլոր հիմնական գրառումներում ես նշում եմ, որ Կտրիճ Ներսիսյանի գործունեությունը շարունակում է հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Անկեղծ ասած, 2020 թվականին, երբ հանդիպել եմ նրա հետ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել: Ես գնացել եմ, … Read more