Մեղրի-Քաջարան ճանապարհին այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 29-ին, ժամը 10։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, … Read more

Վեհափառի տնօրինությամբ՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում՝ ազատվելով Մասյացոտնի թեմում ստանձնած իր պարտականություններից։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանը։

2026-ից ուժի մեջ կմտնեն բենզալցակայանների համար նոր տեխնիկական անվտանգության չափանիշներ

Հայաստանում 2026թ հունվարի 1-ից սահմանվում է նոր պահանջ, ըստ որի՝ նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին: Այս մասին ԱԺ-ում ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին:  Արուսյակ Մանավազյանը … Read more

Կասեցվել է «Բրենդլիդեր»-ի ևս մեկ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան) հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝  կառուցվածքը և դասավորվածությունը չեն պահպանել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանիպական հոսքերը … Read more

Թուրքիայի դեպքում Զանգեզուրի միջանցքը կխթանի Արևելյան Անատոլիայի նահանգների տնտեսական զարգացումը․ Դեմիր

Զանգեզուրի միջանցքը (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) ունի Հարավային Կովկասի աշխարհատնտեսական քարտեզը փոխելու ներուժ՝ դա հնարավոր դարձնելով բեռների հեռավորությունների և առաքման ժամանակի կրճատման և, որպես արդյունք, Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման միջոցով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային հաղորդակցության հաշվին։ Ըստ AZERTAC-ի, այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Թուրքիայի տնտեսական հետազոտությունների հիմնադրամին (TEPAV) … Read more

ՔՊ-ի «արդար ընտրությունները» Վաղարշապատում. տասնյակ խախտումներ արդեն առաջին իսկ օրերից․ Սերգեյ Սարգսյան

ՔՊ-ական իշխանությունը անդադար հայտարարում է, որ իրենք կազմակերպում են արդար և օրենքին համապատասխան ընտրություններ, սակայն իրականությունը լիովին այլ է: ՔՊ-ականների համար գոյությունի ունի ՔՊ-ական 《օրենք》 և ՔՊ-ական 《արդարություն》, որով էլ իրենք առաջնորդվում են` մոլորեցնելով հանրությանը և ճնշումներ բանեցնելով իրենց հակառակորդների նկատմամբ։ Այսպես` Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները մեկնարկել են հոկտեմբերի 22-ին, և արդեն քարոզարշավի առաջին իսկ … Read more

Երևան–Գյումրի ավտոճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի մեկ գոտիով

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ11+890-կմ14+400 հատվածի (Երևանից մինչև Պռոշյան) երթևեկությունն առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00 ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտիով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ վարորդներին հորդորելով լինել ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Թաքցված բջջային «Արմավիր» ՔԿՀ-ում. կինը տուգանվել է 150 հազար դրամով

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ս․Ա․-ին, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Ս․Ա․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության 150․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Գրագսման» ՍՊԸ-ում:  Պարզվել է, որ ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում … Read more

ԱՄՆ-ը նախաձեռնում է նոր փուլ հայ-ադրբեջանական համագործակցության մեջ

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Ադրբեջանի և Հայաստանի հետ մինչև այս տարվա վերջ։ Այս մասին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Report-ի ԱՄՆ բյուրոյին։ Նրանք նշել են, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա. «Միացյալ Նահանգները հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու … Read more