Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ

Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ ձևաչափով, և առաջիկայում կլինեն շոշափելի արդյունքներ։   Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Կարող եմ ասել նաև իմ դիրքորոշումն ու գնահատականը․ ինքս շատ լավատես եմ … Read more

Միրզոյանը ներկայացրեց ՀՀ դեսպանությունների համար տարբեր մայրաքաղաքներում շենքեր գնելու կարևորությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որդեգրել է առավել առանցքային մայրաքաղաքներում Հայաստանի դեսպանությունների ներկայացվածության համար շենքեր գնելու քաղաքականություն:  Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Լոնդոնում ձեռք բերեցինք անշարժ գույք և հիմա այնտեղ գործում է դեսպանությունը, Փարիզում  հիմա ավարտվում … Read more

Ադրբեջանական կողմի պայմանը չենք ընդունում, քննարկելի օրակարգ չէ. Արարատ Միրզոյան

Չկա ֆիքսված ամիս, ամսաթիվ և առավել ևս տեղ: Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի պայմանագրի ստորագրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին: «Գաղտնիք չէ նաև ադրբեջանական կողմի մեկնաբանությունը և պայմանը … Read more

Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկել է Բաքվում կայանալիք հանդիպումը

Եվրոպական ռաբբիների համաժողովը չեղարկել է իր առաջիկա հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հաջորդ ամսվա սկզբին Բաքվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է Ynet News-ը։ Նոյեմբերի 3-6-ը նախատեսված հանդիպմանը, ինչպես սպասվում էր, պիտի մասնակցեր մոտ 600 մարդ, այդ թվում՝ ռաբբիներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական և հասարակական գործիչներ Եվրոպայից, Իսրայելից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Համաժողովը պետք է անցկացվեր Ադրբեջանի … Read more

Որ երկրների հետ է հաջողվել հաստատել ռազմավարական գործընկերություն ըստ Միրզոյանի

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ մեր մոտ գործընկերը և նաև տնտեսական կապերը շատ ինտենսիվ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Վաշինգտոնում երկու ուղղության բան տեղի ունեցավ, որից երկրորդը ստվերվում է. դա Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված երեք հուշագրերն են, … Read more

Որն է երաշխիքը, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կպահպանվի․ Միրզոյանի պարզաբանումը

Երբ որ տեսնում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունները անխոցելի են, տեքստը անխոցելի է, այդ թվում պայմանագիրը, մշտապես հարց են բարձրացնում, թե ո՞րն է երաշխիքը, որ այս ամեն ինչը կպահվի կամ երաշխիքը, որ խաղաղությունը կշարունակվի, որ ենթակառուցվածքները կբացվեն և այլն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած նորաօծ վեց քահանաներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Մակար եպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Սրբազանն ընդգծեց, որ նորաօծ քահանաները իրենց … Read more

Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են Երևան. Միրզոյան

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել են Երևան՝  գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով, հրավերները դեռ ուղարկվել են բանավոր: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի … Read more

«Վրացական երազանք»-ի քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030 թվականին

«Վրացական երազանք»-ի քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030 թվականին, հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը վրացական «Պիրվելի» թերթին տված հարցազրույցում՝ «Грузия Онлайн»-ի հաղորդմամբ։ Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը քարոզչություն է վարում Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցության դեմ։  «Լրագրողների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունը չի համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրի վերաբերյալ մեր … Read more

Պուտինը հրթիռներ փորձարկելու փոխարեն պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Մոսկվայի կողմից նոր՝ «Բուրեվեստնիկ» հրթիռի փորձարկմանը՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը, ոչ թե հրթիռներ փորձարկի: Այս մասին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:  Ըստ Մոսկվայի՝ «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը երկնքում է եղել շուրջ 15 ժամ՝ անցնելով 14 000 կմ, և դա դրա … Read more