Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Արման Թաթոյան

Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարաքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով: Այս արարքների կատարմանը նա ներգրավել է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին: ՀՀ քրեական օրենսգիրքը, 290-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսել կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, ինչպես նաև ավելի ծանր պատիժ, եթե այն կատարվել է ծառայողական … Read more

Հավատացեք, Ձեր սերը և ներկայությունը օգնում են հաղթահարել կորստի այս ցավը․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրել է․ Սիրելի՛ ընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ, Ինչպես գիտեք, 96 տարեկան հասակում հայրս բռնեց հավերժի ճամփան։ Նա ապրեց երկար, արժանապատիվ, սիրով, խոհեմությամբ ու ուժով լեցուն կյանք։ Այս օրերին ես հատկապես զգում եմ, թե որքան կարևոր է, երբ կողքիդ մարդիկ են, ովքեր կիսում են կորստի վիշտն ու ցավը։ Սրտանց շնորհակալ եմ բոլորին աջակցության, … Read more

Զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանողականության վրա ծանր հետևանքների է ունենալու․ Աբրահամյան

Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ պարտադիր ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելը չի կարող համարվել բանակի կրճատում` որպես հիմնավորում բերելով պայմանագրային ծառայողների աճը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նախ ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում, երկրորդ, ՊՆ-ի հաղորդած պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ … Read more

Հայաստանը կանգնած է վտանգավոր սահմանագծի առաջ․ քաղաքագետ

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Առերևույթ սա կարող է ընկալվել որպես քաղաքական գնահատական, բայց իրականում այն քարոզչական հիմք է՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ապագա … Read more

Կոտայքում «Opel Zafira»-ն բախվել է հողաթմբերին և կողաշրջվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության … Read more

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը՝ պատճառաբանելով դա դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությամբ։ Նա տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի դեմ պատերազմը շուտափույթ ավարտելու նպատակով ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ։  Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը մասնավորապես … Read more

Ապարանում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին

Հոկտեմբերի 23-ին, ժամը 08։07-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից 1 ամիս անց գործը բացահայտված չէ․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։ Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլեւ պատվիրատուներ եւ կազմակերպիչներ: «Պատվիրատուներն ու կազմակերպիչները … Read more

Ով է պրոդյուսերը եւ ով՝ սցենարիստը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերեւս՝ ԱԱԾ-ի կողմից։ Ապա այն տարածելու, մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը, մեր տեղեկություններով, իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար … Read more

Բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  2022 թվականին ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը: Ըստ այդմ՝ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոս է․ մինչեւ 3 ուժից ձեւավորված դաշինքի համար՝ 8,4 եւ ավելի ուժերի դեպքում՝ 10 տոկոս։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ԱԺ պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։ Օրինակ, … Read more