Այս կիրակի Փաշինյանը չի մասնակցի պատարագի․ ուրիշ պլաններ կան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ խոսելով այս կիրակի պատարագի մասնակցելու հնարավորության մասին: «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, պետք է մեկնեմ։ Շատ շուտ էր պլանավորված»,- ասել է նա: Հիշեցնենք՝ ԵԱՏՄ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։

Հորդորում ենք մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, չենթարկվել սադրանքների. Գարեգին Բ

Մեր գնահատանքն ենք բերում Մայր աթոռի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավագներին, որ հաստատում և վճռական են մեր սուրբ եկեղեցու կանոնական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր աթոռում միասնական ժամերգության ժամանակ իր խոսում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա, մասնավորապես, նշեց. «Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լի … Read more

Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վակայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր սուրբ եկեղեցին։ Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Մայր աթոռում միասնական ժամերգության ժամանակ իր խոսում նշեց Գարեգին Բ … Read more

Փաշինյանական եպիսկոպոսները ընդամենը մեկ հայտարարություն արեցին ու արագ հեռացան

Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսները, որոնք այսօր ժամը 17։00-ին իրենց աջակիցներին հրավիրել էին Մայր Աթոռ՝  կաթոսիկոսի հրաժարականի պահանջով իրենց նախաձեռնած ակցիային միանալու, նախ երկար ժամանակ փակվել էին Սուրբ Գայանե եկեղեցու փակ տարածքներից մեկում և դուրս չէին գալիս, ապա 17։50–ին դուրս եկան և ԱԱԾ հատուկջոկատայինների ուղեկցությամբ գնացին Մայր Աթոռ։ Այստեղ ժամեր շարունակ կանգնած կաթողիկոսի հազարավոր աջակիցները … Read more

Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը … Read more

Մայր Աթոռում ժամերգություն է՝ Վեհափառի մասնակցությամբ

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի է ունենում միասնական ժամերգություն՝ «անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»: Ժամերգությանը մասնակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ուկրաինայի պատվիրակությունը արդեն ուղևորվել է ԱՄՆ

Ուկրաինայի պատվիրակությունը արդեն ուղևորվել է ԱՄՆ՝ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն, այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է լրագրողների հարցին պատասխանելիս։ «Որոշ հարցեր կան Դոնբասի վերաբերյալ, մեր դիրքորոշման վերաբերյալ։ Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ դրա մասին։ Մենք բոլորս գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը։ Նրանք ցանկանում են ամբողջական վերահսկողություն ունենալ Դոնբասի … Read more

Կարգալույծ քահանաները ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են Մայր Աթոռ

Կարգալույծ հռչակված քահանաները, որոնք հավաքվել էին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու հարակից տարածքում, այժմ ոստիկանների ուղեկցությամբ այդտեղից դուրս են եկել և շարժվում են դեպի Մայր աթոռ։ Լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս են պատրաստվում մաքրել, նորոգել հայ եկեղեցին, նրանք պատասխանեցին. «Քրիստոսով, ինչպես Աստված կամենա»։ Նշենք, որ այս պահին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի բակում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, որոնք … Read more

Վստահ եմ՝ եպիսկոպոսները ճնշման տակ են. Նարեկ Կարապետյան

Փաշինյանը քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ: Փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն Հայաստանյան եկեղեցու արքեպիսկոպոսներից շատերը, ովքեր աշխարհիկ թուլություններ են ունեցել՝ շղթայվել են իշխող ուժայինների կողմից: Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Մենք ամուր ու մաքուր կյանքով ապրող … Read more