«Ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ»․ Սաղաթելյանը՝ Կայա Կալասի հայտարարության մասին

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ՝ ա) տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար, բ) ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։ Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ … Read more

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր

Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հանդիպումը:   Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։ Երկուստեք … Read more

Ընդունվել է Ուկրաինային պատճառված վնասների փոխհատուցման միջազգային մեխանիզմի մասին կոնվենցիա

Ռուսաստանի կողմից պատճառված վնասի փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծմանը նվիրված համաժողովում Եվրոպայի խորհուրդը երեքշաբթի օրը ընդունել է Ուկրաինայի համար պահանջների քննարկման միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիա, որը ռուսական ագրեսիայի պատճառած վնասի փոխհատուցման մեխանիզմի մի մաս է, հաղորդել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջը։ Առաջինը այն ստորագրել են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, Նիդեռլանդների արտգործնախարար Դավիդ վան Վիլը և Մոլդովայի արտգործնախարար … Read more

Հայաստան–Իրան–Ռուսաստան եռանկյունը կարող է դառնալ տարածաշրջանային կայունության հենասյուն․ Այվազյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում,  ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը ներկայացրել է իր մոտեցումները՝ «Հայաստան-Իրան-Ռուսաստան կենսական համագործակցությունը որպես կայունության հենասյուն» թեմայով. Սառը պատերազմի նախկին բաժանարար կարգի միակ մասունքը, թերևս,  մնաց հայ-թուրքական փակ սահմանը, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ պահեց յուրատեսակ «ստրատեգիական սառեցման» վիճակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նշանավորեց աշխարհաքաղաքական այդ իներտության խզման սկիզբը՝ … Read more

Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Փաշինյանի պատվերով «Սասնա ծռերի» միտինգի ցրումը ՝ հրապարակելով հոր ելույթը

Ցանկացած կուսակցության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ և ռեգրեսիվ ուժեր, դա բնական է: Ոչ թե միայն կուսակցական պայքար պետք է լինի, այլ պետք է լինի ներկուսակցական պայքար, փիլիսոփայության առաջին օրենքը հակասությունների միասնությունը և պայքարն է, որը տալիս է զարգացում: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը: Նարեկ Կարապետյանը տեսանյութին … Read more

Ապօրինի գույքի բռնագանձում՝ ՊԵԿ «Արարատյան» մաքսատան նախկին պաշտոնյայի նկատմամբ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք … Read more

Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում․ Միրզոյան–Բետել հանդիպում

Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հանդիպումը:   Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։ Երկուստեք … Read more

Հրապարակվել է Հայաստան–Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Լյուքսեմբուրգի Դքսության հետ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը։  Ներկայացվում է հռչակագրի տեքստն ամբողջությամբ։  «Ընդգծելով Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության (այսուհետ՝ «Կողմեր») համատեղ ցանկությունն ու վճռականությունը՝ խորացնելու իրենց հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում,  Հաստատելով … Read more

Ռիսկեր, բայց նաև վճռականություն․ Մերցը պաշտպանում է ռուսական ակտիվների հնարավոր օգտագործումը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կասեի, որ մեր հաջողության հավանականությունը 50-50 է, ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին։ Գերմանիայի կանցլերը նաև ընդունել է ամբողջ Եվրոպայում առկա մտահոգությունները Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման վերաբերյալ։ «Իհարկե, այս որոշումները ռիսկերից զերծ չեն։ Կան իրավական մարտահրավերներ և կան քաղաքական մարտահրավերներ։ Ես կարծում եմ, որ իրավական … Read more