Կողմերն ընդգծել են իրենց երկրների ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել համագործակցել տարբեր ոլորտներում
Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Կասեմն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Elnashra պարբերականը՝ վկայակոչելով «Հեզբոլլահի» մամուլի ծառայությանը։ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը կրկին իր երախտագիտությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Լիբանանին շարունակական աջակցության համար՝ ընդգծելով Լիբանանի և Իրանի ժողովուրդների միջև առկա եղբայրական հարաբերությունները։ … Read more