Ուկրաինան սև խոռոչ է, որում անհետանում են միլիարդավոր եվրոներ․ Ֆիցո

«Ուկրաինան սև խոռոչ է, որում անհետանում են միլիարդավոր եվրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողություն և Եվրամիության կայուն ապագան», – գրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Իր էջում տեղադրված տեսանյութում նա կրկին արտահայտել է իր դեմ լինելը ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական կարիքների համար միջոցներ տրամադրելուն։ «Եթե դուք ԵՄ առաջնորդների հանդիպումներում ասում եք, որ չեք ցանկանում միջոցներ տրամադրել զենքի … Read more

Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է. Փոստանջյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը հետաձգվել է. դատարան հրավիրված վկաները նիստին չէին ներկայացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատարանի բակում՝  ասել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Ժամավաճառությամբ են զբաղվում, ամբողջ դատական համակարգը պետական բյուջեից միջոցներով նման գործեր է կարում մարդկանց վրա։ Պարզվեց՝ վկաներից ոմանք ընդհանրապես չեն ծանուցվել, ոմանք էլ ծանուցվել են, բայց … Read more

Քննարկվել են Սիրիայում ԱՄՆ-ի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքները

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Սիրիայում ԱՄՆ զինծառայողների դեմ ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինվորներ և մեկ քաղաքացիական թարգմանիչ:  Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարար ալ-Շայբանին ցավակցություն է … Read more

Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը շարունակվում է․ նոր խմբաքանակը ճանապարհին է

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հարցին՝ որտեղից է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի, ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է … Read more

Հայաստանը դատապարտում է Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։  Համապատասխան ցավակցական գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը կատարել է X-ի միկրոբլոգում։  «Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ … Read more

Չվճարող ուղևորներ․ քաղաքապետարանը պատրաստվում է նոր վերահսկողական քայլերի

Քաղաքացիներն ահազանգում են հանրային տրանսպորտում վճարումներից խուսափողների մասին, ինչի հետևանքով քաղաքապետարանը պատրաստվում է խստացնել վերահսկողությունը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ինձ գրում են, որ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ … Read more

Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհ և Օրբելյաններ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արթուր Ղ․-ի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի և 39-ամյա Հրահատ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել երկաթե … Read more

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու նախագծին։ ԱԺ-ն հարցը կքննարկի երկրորդ ընթերցմամբ։ Հիշեցնենք, որ  Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։  2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին … Read more

«Պատարագի տեքստը ԱԱԾ-ի լիազորությո՞ւն է»․ հարց ԱԺ-ում՝ առանց հստակ պատասխանի

ԱԺ-ում, դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին, լրագրողը հարցրեց. «Պատարագի տեքստից կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ»: Պաշտոնյան ասաց. «Եկեք խոսենք օրինագծերի մասին: Եթե օրինագծի վերաբերյալ ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել»: Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ լրագրողը դիմելով վարչապետին հարցրել էր. «Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ ու առաջարկել … Read more

Ինչպես Մոլոդովան, Հայաստանն նույնպես գրանտի տեսքով աջակցություն է ստացել մեզնից. Կալլաս

Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները: Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում, հայտարարել է Կալլասը՝ խոսելով Բրյուսելում այսօրվա օրակարգում քննարկվող հարցերի մասին: «Ինչպես Մոլոդովան, Հայաստանն նույնպես գրանտի տեսքով աջակցություն է ստացել մեզնից «Արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի» համար», – նշել է Կալլասը: Հիշեցնենք, որ … Read more