Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից․ Սաակաշվիլի

Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենում շատ կարևոր պատմական իրադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ «Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ խոսում էին, բայց ամեն ինչ արագացավ Ամերիկայի նախագահի միջամտությամբ։ Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից։ … Read more

Խոսքը ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ Հայաստանի համար ճակատագրական քաղաքական շրջադարձի մասին է․ Սուրենյանց

Օգոստոսի 7-8-ին նախատեսված Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումը ներկայացվում է որպես «խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության» նախաձեռնություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Սուրենյանցը։ «Սակայն իրականում խոսքը ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ Հայաստանի համար ճակատագրական քաղաքական շրջադարձի մասին է։ Կուլիսային օրակարգի ամենակարևոր կետը, ըստ բոլոր նշանների, լինելու է Սյունիքի ճանապարհի հարցը։ Սա ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, բայց իր … Read more

Կարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:  Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, … Read more

Աննան կարծում է, որ Նիկոլը տգետ է․ Էրդողանը հասավ օգնության

Նիկոլ Փաշինյանի ոչ օրինականացված կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է իր կրթարշավը։ Նա սկսել է կարդալ քաղաքական գործիչների գրքերը, անգամ՝ փորձել վերլուծել։ Հետաքրքիր է, որ թիվ մեկ պոպուլիստի կինը կարդում է գիրք պոպուլիզմի մասին։ Ինչ ինչ, բայց Աննա Հակոբյանը հաստատ «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը կարդալու կարիք չուներ, քանի որ ամուսնացած է պոպուլիզմի և ստախոսության կենդանի հանրագիտարանի … Read more

Մալայզիայի ղեկավարը պետական այցով ՌԴ է ժամանել Պուտինի հրավերով

Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Մալայզիայի գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմի հետ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Մալայզիայի ղեկավարը պետական այցով ՌԴ է ժամանել Պուտինի հրավերով։ Սպասվում է, որ հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն ռուս-մալայզիական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև հրատապ նշանակություն ունեցող միջազգային ու տարածաշրջանային հարցեր։ Սուլթան Իբրահիմի այցը Ռուսաստան կտևի … Read more

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Ուիթքոֆի՝ շուրջ 3 ժամ տևած բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի միջև զրույցն օգտակար և կառուցողական էր. այս  ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ Մինչդեռ ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ … Read more

«Սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում». Խամենեիի ներկայացուցիչ

Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ «Աշուրա» միությունում պատասխանատու ներկայացուցիչ Հոջաթ-ուլ-Իսլամ Աբդուրահիմ Սարաին լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Իսրայելի ակտիվ ներկայության և ազդեցության վերաբերյալ: Նրա խոսքով, այդ ներկայությունը իրական սպառնալիք է ներկայացնում Իրանի անվտանգության և անկախության համար, գրում է Tasnim գործակալությունը: Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում 12-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ … Read more

ԱՄՆ-ն ցանկանում է արհեստական բանականություն ներդնել օդային գործողությունների կառավարման համակարգերում. Defense One

ԱՄՆ բանակի ղեկավարությունը ցանկանում է արհեստական բանականություն (ԱԲ) ներդնել օդային գործողությունների կառավարման համակարգերում, գրում է Defense One-ի գլխավոր խմբագիր Նիք Ուեյքմանը։ ԱՄՆ բանակի տեղեկատվական հարցման մեջ ասվում է, որ արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը կարող են օգնել մարդկանց համընթաց քայլել անօդաչու թռչող սարքերի տարածմանը։ «Բանակը ձգտում է իրական ժամանակում վերլուծել բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալները, կանխատեսել … Read more

Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների … Read more

Երևանում պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte»-ում

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:  Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք … Read more