Իրականում մենք չենք բերել Ջենիֆեր Լոպեսին, մենք նրան հրավիրել ենք, որպեսզի բերենք զբոսաշրջիկների. Սիմոնյան

Երևանում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է համերգի կազմակերպման հետ կապված մի շարք մանրամասներ։  Հայկ Սիմոնյանը թեմային անդրադարձել է ReOpen Media հարթակին տված հարցազրույցում։  «Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք System of a Down խմբի … Read more

Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում: Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում հայկական կողմի աշխատանքները: Ադրբեջանը լավ գիտի` ինչ լկտիության … Read more

Զանգեզուր՝ տնտեսական փրկություն, թե քաղաքական պատրանք. իրանական լրատվամիջոց

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որդեգրել են նույնանման քաղաքական ուղի՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի հանդեպ որդեգրել է սադրիչ քաղաքականություն և փաստացի դիվանագիտական հակամարտության մեջ է մտել։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է երկարաժամկետ ծրագիր՝ Ռուսաստանին աստիճանաբար հեռացնել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերից։ Այս մասին … Read more

Գյումրիում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Օգոստոսի 1-ին Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց բնակարանից կատարված գողության մասին: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մեկնեցին Գյումրիի Տերյան փողոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Պարզվեց, որ այդ օրը, ժամը 8-ին մոտ, մի տղամարդ, օգտվելով խոհանոցի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և կնոջ պայուսակից գողացել 100 հազար ռուբլի … Read more

Երևանում 3 մեքենա է բախվել, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքնաները:  Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով քննչական … Read more

Փեսш Միշիկը պшկաս թшլшնչի չէ

Օրերս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, իշխանական խմբակցության երկարամյա պատգամավոր և փեսա Միքայել Մինասյանի թիմակից ու ընկեր Սամվել Ֆարմանյանը եթերներից մեկում դժգոհում էր, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, բայց յոթ տարի է՝ չի բռնում ու չի պատժում իրենց իշխանության տարիների մարդասպաններին ու թալանչիներին։ Ֆարմանյանն առավել հեռու էր գնացել ու պնդել էր, թե իրենց թալանչիները հիմա դարձել … Read more

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ

«Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն»: Այս մասին … Read more

Էներգամատակարարման խափանման պատճառով այսօր «Հայլուրի» թողարկումները չեն հեռարձակվի․ 5-րդ ալիք

5-րդ ալիք-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Հարգելի՛ հեռուստադիտողներ, էներգամատակարարման խափանման պատճառով այսօր «Հայլուրի» թողարկումները չեն հեռարձակվի: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում մեզ հասկանալու համար»։

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը: Մասնավորապես՝ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել Պակիստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության զարգացումը, համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ես իմ աշխատասենյակում ունեմ մի վերնազգեստ, որը հագնում եմ աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ․ Փաշինյան

Ես իմ աշխատասենյակում ունեմ մի վերնազգեստ, որը հագնում եմ աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ, որպեսզի աշխատանքային շոր է, փողկապ է, սպիտակ վերնաշապիկ է՝ բան չլինի, չվնասվի, և իմ հանգստի սենյակում կա երկու պահարան: Այս մասին իր բանախոսության ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ներողություն խնդրելով այդ ինտիմ մանրամասը մասնակիցների հետ կիսելու համար: «Այս մի պահարանում, որտեղ … Read more