Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել

Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, ում երկրի նախագահը կոռուպցիոն սկանդալից հետո երկու շաբաթ էր տվել քաղաքական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար, հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Պալուցկասը որոշում է կայացրել հեռանալ ինչպես վարչապետի, այնպես էլ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։  Լրատվամիջոցներն ավելի վաղ պարզել էին, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց … Read more

Դատախազական ակտերի կիրառման արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված` 195,000 դոլարին համարժեք դրամի վնասը

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հ.Ա.-ի եղբորը՝ Հե.Ա.-ին պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից … Read more

Պետք է ուշադիր լինենք․ կան դեպքեր, երբ հայկական կոնյակ է վաճառվում, սակայն արտադրված չէ Հայաստանում

Երկար ժամանակ մենք կոնյակ էինք արտահանում՝ առանց որակի ստուգման, պարզապես չունեինք համապատասխան լաբորատոր կարողություններ։ Այս մասին կառավարության նիստում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այլ երկրներում տարբեր մոտեցում կար. տեղ-տեղ ստուգում էին, տեղ-տեղ՝ ոչ։ Մենք նույնիսկ վիճակագրություն չէինք վարում։ Արդյունքում տեղական և միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ կային՝ իբր Հայաստանից արտահանվող կոնյակի որոշակի բարձր տոկոսի արտադրանքը … Read more

Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով․ Մեդվեդևը պատասխանել է Թրամփին

Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով.  այս մասին թելեգրամյան ալիքում գրել է  Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ արձագանքելով ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությանն իր հասցեին: «Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին … Read more

Հայաստանի վերածննդի համար ես կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները․ Արա Աբրահամյան

Հայաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կաջակցի Հայաստանում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերի միավորմանը։ «Ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, սակայն Հայաստանի վերածննդի համար ես կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները և կօգնեմ միավորել այն առողջ ուժերը, որոնք ունակ են հետևողականորեն և հայրենիքի … Read more

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը: Աքգյունը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև … Read more

Միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային հարթակում․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրել է․  Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով։ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամ»-ի հովանավորությամբ առաջին անգամ բացված հայկական տաղավարը գրանցել է աննախադեպ արդյունքներ՝ 15 միջազգային պայմանագիր, տասնյակ հանդիպումներ և համագործակցությունների հիմք՝ հայկական կինոյի առաջխաղացման համար։ Այս հաջողությունները ևս մեկ հաստատում են, որ միասին կարող ենք հայկական մշակույթը պատվով ներկայացնել միջազգային … Read more

Թեհրանն ունի ուրանի հարստացման կարողություն. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի վերջին հարձակումը ցույց տվեց, որ Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում գոյություն չունի, բայց բանակցային լուծում հնարավոր է գտնել. այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: «Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է իր խաղաղ և ոչ ռազմական միջուկային ծրագրին, չի փոխի իր դոկտրինը և հարգում է առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի … Read more

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 56-ամյա տղամարդը Առատաշեն գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Առատաշեն գյուղի իր տարածքն արդեն շուրջ մեկ ամիս է առանց համապատասխան թույլտվության շահագործում է, որպես ծխախոտի պահեստ, որտեղ կան առանց համապատասխան դրոշմանիշի և «QR» մատնանշման ծխախոտներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, … Read more