Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. Զախարովա

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ասել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը: «Նրանք ցանկանում … Read more

Պեկինը հաղթում է Վաշինգտոնին համաշխարհային ասպարեզում կատարվող մրցավազքում

Պեկինը հաղթում է Վաշինգտոնին համաշխարհային ասպարեզում կատարվող մրցավազքում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն ձեռնտու են հակառակորդին և թուլացնում են Միացյալ Նահանգների մրցունակությունը։ Այս կարծիքին է Politico թերթի մեկնաբան, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ​​ներկայացուցիչ Իվո Դաալդերը։ Խաղաղ ժամանակներում Չինաստանի գրանցած ռազմական հզորության ամենամեծ աճից ցատ՝ ավելի տպավորիչ են … Read more

Ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Ա.Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն: Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել … Read more

Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը. Հովհաննես Խուդոյան

Նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի պայմաններում քննչական կոմիտեի կողմից միակողմանի ու թերի տեղեկությունների տարածումը` այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին` պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Առաջին անգամ քննչական կոմիտեն հրապարակեց մոնտաժված ձայնագրություններ, որոնցում ակնհայտ խեղաթյուրվում էր բովանդակությունը /օրինակ` գլխավոր դատախազի` խորհրդարան ներկայացրած … Read more

Ռուսաստանից կես տարում 26 000 միգրանտ է արտաքսվել

2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից հարկադիր արտաքսվել է 26 000 միգրանտ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դատական պրիստավների դաշնային ծառայությունում, որտեղ ամփոփել են տարվա առաջին կիսամյակի  աշխատանքի արդյունքները: «Ռուսաստանի Դաշնության սահմաններից արտաքսվել է 26 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, որոնք խախտել են միգրացիոն օրենսդրությունը», – նշել են ծառայությունում: Ամբողջ 2024 թվականի … Read more

«Սրբազան պայքարի» այսօրվա բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ

«Սրբազան պայքարի» երեք ակտիվիստ ազատ է արձակվել: Այս մասին  հայտնեցին ՆԳ նախարարությունից: «ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, նրանք ազատ են արձակված»,- ասացին ՆԳ նախարարությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի»՝ խաղաղ … Read more

Ադրբեջանն օգոստոսի 2-ից Թուրքիայի տարածքով գազ կմատակարարի Սիրիա

Ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա Թուրքիայի միջոցով կսկսվի օգոստոսի 2-ին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ «Շաբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, մենք կսկսենք բնական գազի արտահանումը Ադրբեջանից Հալեպ՝ Քիլիսով», – ասել է Բայրաքթարը։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում

Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը։  Ինչպես գրում է ermenihaber.am-ը, թուրքական մերձիշխանական Türkiye gazetesi թերթը նշում է, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական … Read more

Սրճարանային քարոզ և տնտեսական իրականություն․ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սրճարանային քարոզ և տնտեսական իրականություն ———————— Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության վիճակը գնահատում է Երևանի կետրոնի սրճարանների ծանրաբեռնվածությամբ ու Սևան այցելողներով։ Գնահատում է փայլուն։ Ճիշտ այն ոգով է գնահատում, ինչ ոգով որ Արցախի հանձնումն է գնահատում դրական։ Իր մոտ էժանագին և ձևախեղված քարոզից անդին … Read more

Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան Ռոնեն Կրաուսը ժամանել է Բաքու

Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան Ռոնեն Կրաուսը ժամանել է Բաքու։ Այս մասին համապատասխան հրապարակում է արել Բաքվում Իսրայելի դեսպանատունը։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 12-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռոնեն Կրաուսը նշանակվել է Ադրբեջանում նոր դեսպան։ Կրաուսը փոխարինել է Ջորջ Դիկին Ադրբեջանում դեսպանի պաշտոնում։