Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, … Read more

ՌԴ-ում միգրանտներին նախազգուշացրել են տուգանքների մասին

Օտարերկրացի քաղաքացիներին, որոնք խախտել են աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի մեջ փոփոխություններ կատարելու համար դիմելու ժամկետը, սպառնում է 4000-5000 ռուբլի տուգանք: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման հարցերով ծառայության նյութերում, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը: «Օտարերկրյա քաղաքացու կողմից աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի մեջ բովանդակվող տվյալների մեջ փոփոխություններ կատարելիս դիմելու … Read more

ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին․ Էբրահիմ Ռեզաի

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին երեկ SNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնել, այսպես կոչված, … Read more

Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները պատմական և մշակութային են․ Իրանցի փորձագետ

Իրան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի ղեկավար Մուհամմադ Ռեզա Դամավանդին բարձր է գնահատում Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը, սակայն, միաժամանակ, նկատում է, որ երկկողմ համագործակցության և կապերի մյուս ոլորտներն առավել խորացնելու և զարգացնելու անհրաժեշտություն կա։ Փորձագետը նաև Իրանի դիրքերը Կովկասում ամուր պահելու համար մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Ինչպես հայտնում է IRNA-ն, … Read more

Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց ծառայել բանակում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանը լրացած անձանց ծառայել պայմանագրային հիմունքներով։ Դրա նպատակն է ներգրավել փորձառու և մոտիվացված քաղաքացիների՝ լայնածավալ պատերազմի պայմաններում երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար, գրում է obozrevatel.com-ը։ Փաստաթուղթը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է հուլիսի 16-ին (քվեարկել է 203 պատգամավոր) և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո։ … Read more

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է. դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է. ՆԳՆ

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,-գրել է Սարգսյանը:

Կրեմլն ի գիտություն է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը

Կրեմլն ի գիտություն է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը ուկրաինական կարգավորման ժամկետների վերաբերյալ. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորման և իր շահերի ապահովման խաղաղ գործընթացին։ Խոսելով Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորության մասին՝ Պեսկովը հայտարարել … Read more

Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ․ Փեզեշքիան

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար. այս մասին, ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ: Այսօր ավելի քան երբևէ պետք է բարելավենք կապերը  հարևան և տարածաշրջանային պետությունների հետ», -ընդգծել է … Read more

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ:  Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» բժշկական … Read more

Վառվում է հեռուստաաշտարակի մոտակա խոտածածք տարածքը. Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ Վառվում է հեռուստաաշտարակի մոտակա խոտածածք տարածքը Հուսամ շուտով տվյալ հատվածում բարձրահարկ շենքեր չեն կանգնեցվի